Օրսկում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ամբարտակի վնասման հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը՝ սեփական աղբյուրին հղումով։ «Ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է չորսի»,- ասվում է հրապարակման մեջ։
Այլ մանրամասներ չեն նշվում։
Ապրիլի 5-ին Օրսկ քաղաքում ամբարտակ է վնասվել, ինչի հետևանքով մոտ 10 հազար մարդ հայտնվել է հեղեղումների գոտում։
Բնակիչներն ասել են, որ ամբարտակից արտահոսքը նկատվել է մի քանի օր առաջ։ Այժմ մասնագետները փորձում են փակել ամբարտակի անցքերը, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանում են քաղաքացիներին։