Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենան դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: