Թուրքիան ցանկանում է Իրաքի հետ սահմանին С-400 համակարգեր տեղակայել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Իրաքի հետ սահմանին տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգեր, որոնք Անկարան գնել էր Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Թուրքիայի զինված ուժերը և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներն արդեն մասամբ սկսել են նախապատրաստվել ՀՕՊ համակարգերի տեղակայմանը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանից գնված С-400-ները կարող են տեղակայվել նաև սահմանային գծում»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթի համաձայն՝ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում տեղակայման գործընթացը նախատեսվում է արագացնել մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ավարտից հետո կամ հաջորդ շաբաթ։
Միաժամանակ Թուրքիան ավարտել է նաև Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ գործողություն սկսելու նախապատրաստական աշխատանքները։
Türkiye-ի տեղեկություններով՝ թուրք զինվորականներով զորամասերը սկսել են տեղափոխվել սահմանամերձ շրջաններ։ Հրատարակության տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրաք այցից հետո։ Այցը նախատեսված է ապրիլի 22-ին։