Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին Իսրայելի հարվածը։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Անկարայի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Իրանի և Թուրքիայի երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, հատկապես Պաղեստինում և շրջափակված Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող պատերազմը։