Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
ՀասարակությունԿոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:
«Ինչպես և նախորդ Leasing Expo-յում, մեր տաղավարը առանձնանալու է յուրահատուկ մթնոլորտով ու ջերմությամբ: Ցուցահանդեսին ներկայանալու ենք ոչ միայն Converse Leasing պրոդուկտով, այլև լիզինգի ֆինանսավորման այլ հնարավորություններով: Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, ընտրել կոնկրետ բիզնեսի առջև ծառացած խնդիրների լուծման լավագույն գործիքը և հաճախորդի հետ անցնել կայացման ու զարգացման ողջ ճանապարհը»,- ասել են Կոնվերս Բանկում:
Հավելվել է, որ Converse Leasing-ի շնորհիվ զգալիորեն ընդլայնվել են ընկերությունների՝ տեխնիկական վերազինման, նոր սարքավորումներով ու դրանց բաղկացուցիչ մասերով համալրման հնարավորությունները:
Հաշվի առնելով ֆինանսական հոսքերի արժույթը, կարիքները, հնարավորություններն ու ցանկությունները՝ լիզինգի ֆինանսավորում կարելի է ստանալ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո: Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը: Հայտի ուսումնասիրման, լիզինգի վերջնական վճար, լիզինգի վաղաժամ մարման վճար չի պահանջվում:
Ցուցահանդեսի ժամանակ Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան նաև ծանոթանալ ծանոթանալ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում ֆինանսավորման մանրամասներին և սուբսիդավորման հնարավորություններին, ինչպես նաև Բանկի այլ բիզնես առաջարկների:
Converse Leasing-ի մանրամասներն՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: