Ոսկեպարցիները համաձայն չեն Փաշինյանի հետ․ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում նկատի ունենալով Ոսկեպար գյուղի 7-րդ դարի եկեղեցին, ասաց, թե որոշ հոգեւորականներ կան, որ հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2015-ին Տավուշի թեմի առաջնորդ նշանակվելով` շուրջ 9 տարի պարբերաբար Ոսկեպարի սահմանագոտում հառնող եկեղեցում պատարագ է մատուցել։ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ով այժմ Կոտայքի թեմում է ծառայում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live