Լրահոս
Կարևոր


«Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է: Դա, կարծես, իրեն ստիպում էր ամեն հարցում լինել առաջինը: Ամեն ինչ պետք է ամենալավ ձևով աներ, եթե լավ չէր ստացվելու, ուրեմն պետք է ընդհանրապես չաներ: Ակտիվ էր ու աշխույժ, հիմա այդպիսին իր քույրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Բագրատը:

Հայրիկի խոսքով, որդին այնքան կշռադատված էր, խելոք, որ դպրոցում սովորելու տարիներին իրեն միայն մեկ անգամ են դպրոց «կանչել»: «Այն էլ՝ ինքը ոչինչ չէր արել, ուղղակի, քանի որ ակտիվ էր ու աշխույժ, ուսուցիչը որոշել էր, որ տնակը նա է կոտրել: Դավիթն ինձ ասաց, որ մեղավոր չէ: Եթե անգամ ցածր գնահատական էր ստանում, կանգնում էր դիմացս, նայում աչքերիս մեջ ու ասում՝ պա՛պ, «2» եմ ստացել, վաղը կուղղեմ: Դպրոցում սովորելու տարիներին երբեք որևէ ուսուցչի մոտ լրացուցիչ պարապմունքների չի հաճախել, ինքն իր ուժերով սովորում էր, հաղթահարում ամեն ինչ: Առաջին դասարանում սկսեց կարատեի հաճախել, 2010 թ.-ից՝ ֆուտբոլի, հաջողություններ ունեցավ իր թիմի՝ «Փյունիկի» կազմում, հետո մի պահ ասաց, որ էլ չի ուզում ֆուտբոլի հաճախել, անարդարությունների էր հանդիպել: «Երազում եմ, որ ֆուտբոլիստ լինես, Դա՛վ ջան»,-ասացի, բայց Դավիթը հակադարձեց՝ պա՛պ, ուզում եմ սովորել, ու թեման փակեցինք»:

Դպրոցից հետո քոլեջ, քոլեջն ավարտելուց հետո էլ Ամերիկյան համալսարան ընդունվեց Դավիթը: «Երեք ամիս խորացված տարբերակով մաթեմատիկա պարապելուց հետո ընդունվեց համալսարանի Բիզնեսի բաժինը: Մեկ տարի գերազանց սովորել է, հետո զորակոչվել ծառայության: Համալսարանին մոտ ենք ապրում, դասը սկսվելուց տասը րոպե շուտ էր դուրս գալիս տանից, ասում էր՝ էլ ո՞վ ունի նման հնարավորություն: Մեքենա վարել շատ էր սիրում. «Պա՛պ, մեքենայով գնամ համալսարան, դու հետո արի, մեքենան վերցրու»: Իր ընկերների մեջ առաջինը սկսեց մեքենա վարել: Շատ մեծ ընկերական շրջապատ ունի Դավոս, մինչ օրս էլ իրենք մեր տուն են գալիս, լավ ընկերներ ունի»: Բանակ զորակոչվելուց հինգ օր առաջ ավտովթար է տեղի ունենում, Դավիթին զինկոմիսարիատում ասում են, որ կոտրվածքով իրեն բանակ չեն տանի, բայց Դավիթը համառում է՝ չէ, պետք է գնամ ծառայելու: 2019 թ.-ի հուլիսն էր:

«Աջակցեցի իր այդ որոշմանը, ինչի համար ինձ ներել չեմ կարողանում: Նախարարություն դիմում գրեցինք, և իրեն կոտրվածքով զորակոչեցին: Հավաքակայանից իրեն տարան Մուրացանի հիվանդանոց, մեկ ամիս այնտեղ պառկեց, վիճակահանությամբ ընտրել էր Արցախը, այնտեղ պետք է որոշվեր, թե որ զորամասում է ծառայելու: Այնտեղ վիճակահանություն չէին արել և Դավիթին ամենահեռու զորամասն էին ուղարկել, չգիտեմ էլ՝ կարծել էին՝ փախել է ծառայությունից, թե ինչ: Իր հետևից գնացի Արցախ, մեկ օր մնաց հոսպիտալում ու տեղափոխեցին Եղնիկներ: Գնացի նաև Եղնիկներ, ճանապարհը բավականին բարդ էր, բայց սիրտս չտարավ: Եղնիկների զորամասը խոր ձորի մեջ է, չորս կողմը՝ անտառ, հարուստ տարբեր ծառերով. աշուն էր, բազմազան գույներ, կարծես դրախտում լինես: Այդ օրը, երբ պետք է արդեն վերադառնայի, զրուցում էինք. «Դա՛վ ջան, խոստանում եմ, որ մեկ ամսվա մեջ քեզ կտեղափոխեմ»:

Իրոք, արդար չէր իրեն այնտեղ ուղարկելն առանց վիճակահանության: Երկրորդ՝ իրեն ուղարկել էին որպես իբր «չեպե» արած զինվոր, բայց հակառակը՝ ինքնակամ դիմում էր գրել ու մեկնել ծառայության: Արձագանքեց. «Պապ, էս բնությանը նայի, սար ու ձորին նայի, սա թողնեմ, գնամ ասֆալտի վրա ծառայե՞մ»: Հայրիկը պատմում է՝ տարբերակներ կային, որ որդին տեղափոխվի Ստեփանակերտում ծառայելու, բայց Դավիթը կտրականապես դեմ է արտահայտվել: Իսկ հետո 44-օրյա պատերազմն էր: Սեպտեմբերի 26-ին հայրիկը Դավիթի մոտ էր: «Ծնողներս, քույրս արտասահմանում էին, եկել էին Հայաստան, երկու մեքենայով, մոտ 12-14 հոգով գնացինք Դավթին տեսնելու: Տանտերը, որի տանը պետք է մնայինք, մեզ տեսնելով՝ զարմացավ. «Պատերազմի վտանգ կա, վիճակը լարված է»: Հետո մի զինվորի եմ հանդիպում, հարց ու փորձ անում, նա էլ ասաց, որ դիրքերում շարժ կա: Դավիթի սպան էլ ինձ հետ զրույցում հաստատեց, որ լարվածություն կա, բայց Դավիթը մեզ հանգստացրեց ու ճանապարհեց տուն: Երբ նստեց մեքենան, սկսեցի իրեն նկարել, անընդհատ կադրեր էի անում, սիրտս մի տեսակ դրմփաց, երբ վերջին կադրն արեցի. Դավիթս մեզ հրաժեշտ տվեց, նստեց մեքենան ու էլի ձեռքը դուրս հանեց ու կրկին հրաժեշտ տվեց»:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Այդ օրերին ընտանիքը որդու հետ կապ չի ունեցել: «Դավիթի զոհվելուց տասն օր հետո իմացա բոթը: Այդ օրը նկարագրելու չէ: Բարկացել էի, որ ուշ էին հայտնել լուրը, բայց քույրս ասաց՝ մի բարկացիր, Դավիթը քո կյանքը տասն օրով երկարացրեց: Սեպտեմբերի 27-ին Դավիթը եղել է Մռավ լեռան ամենավերջին դիրքում: Թուրքերն առաջինը Դավիթիս դիրքին են մոտեցել, այն էլ՝ անսպասելի կողմից: Յաշմայի 60-65 հոգանոց հատուկ ջոկատ է եղել: Մոտենում են դիրքի տնակին, Դավիթը տեսնում է, որ տղերքին վտանգ է սպառնում, մտնում է խրամատը ու մի քանի նռնակ գցում թուրքերի վրա: Ընկերն է պատմում, որ «բլիժնիյ բոյ» են տալիս, մեկ էլ տեսնում են, որ դրանք «օդերով թռան»: Հարձակումը դադարում է: Այդ դիրքը թուրքերը շատ են ցանկացել գրավել, բայց չեն կարողացել:

Իր այս սխրանքի համար Դավիթս «Մարտական խաչի» է արժանանում: Դավիթը մեզ մի նկար էր ուղարկել, կարծես ամպերից վերև լիներ, իսկ ամպերն՝ իր ոտքերի տակ: Մայրիկն ասաց՝ ինչ բարձր տեղում ես կանգնած, Դավիթն էլ արձագանքեց, որ դրանից ավելի բարձր տեղ կա: Մայրիկը խնդրել էր այնտեղ կանգնել ու նկարվել: Հետո այդ քարը տեսա. անգամ մեկ մետր կվախենայի մոտենալ: Ընկերը պատմում է՝ Դավիթը դեռ պատերազմից առաջ մի օր դիրքից իջնելուց հետո բարձրանում է այդ քարի վրա ու մայրիկին խոստացած նկարն են ստանում: Այդ նկարն իր հեռախոսի մեջ էր, մեզ չէր ուղարկել, իսկ հետո հեռախոսը պատերազմի ժամանակ անհետացավ: Դավիթի զոհվելուց 1,5 տարի հետո որոշում էինք, թե ինչ նկար ընտրել իր քարի համար ու չէինք կողմնորոշվում, այսպես ասեմ՝ երկուշաբթի օրը պետք է նկարը փոխանցեինք շինարարներին, երկու օր առաջ՝ շաբաթ օրը, զանգում են մեզ, որ Դավիթի հեռախոսը գտել են: Այդ նկարը պատկերված է իր քարի վրա»: Դավիթն իրենից ավագ եղբայր և փոքր քույր ունի: Նրանք վստահաբար ընտանիքին ապրելու ուժ տվողներն են, հայրիկն ասում է՝ ուժ է տալիս նաև Դավիթի երազանքը:

«2016 թ.-ի ապրիլի 24-ն էր, տղաներիս՝ Հրանտին ու Դավիթին ասացի, որ միասին պետք է մի ֆիլմ դիտենք: Երեքով «Մայրիկ» ֆիլմը դիտեցինք: Մի պահ իրենց էմոցիաներին կողքից դիտողի դերում էի, զգում էի, որ հուզմունքը հազիվ են զսպում, այդ պահն աչքիս առաջ է: Հաջորդ առավոտյան Դավիթը մայրիկին ասաց. «Մա՛մ, հենց հարստանամ, քեզ համար «Մայրիկ» ֆիլմի մեջի այգին եմ սարքելու»: Պետությունից ստացած գումարը ներդրեցի Դավիթիս երազանքն իրականացնելու համար: Հիմա այդ այգին հիմնվում է: Անցած տարի Դավիթիս ծառը բերք տվեց: Պտղատու ծառերն անվանական են՝ մեր հերոս տղաների անունով, Ամերիկյանը իր համալսարանի հերոսների անունով դեկորատիվ ծառերի տունկ կազմակերպեց, կա նաև ծաղկանոցի հատված: «Դադիտունը» պատրաստ է հյուրընկալել բոլորին: Ավագ եղբայրն է հենց առաջին օրվանից եղբորը Դադի կոչել, հիմա էլ այգին կրում է այդ անունը»:

Հ. Գ. - Դավիթ Ուզունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք Չալաբյան