Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտամկանի սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորհրդային, ռուսական կրկեսի արտիստ, ծաղրածու, կատուների մարզիչ Յուրի Կուկլաչովի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնին:
«Յուրի Կուկլաչովի վիճակը ծանր է, բայց կայուն։ Վիրահատությունը կատարվել է գիշերը և տևել է ավելի քան երեք ժամ։ Սրտի կաթված»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
Հաղորդվում է, որ արտիստը երեք ժամ տևած սրտի վիրահատության է ենթարկվել:
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կատուների թատրոնի հիմնադիր և ղեկավար Կուկլաչովի ինքնազգացողությունը վատացել է «Վեգաս Սիթի Հոլ»-ի բեմում իր էստրադային-կրկեսային ելույթի ժամանակ: Արտիստի որդին ՝ Դմիտրի Կուկլաչովը, ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ բժիշկները հորն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:
Ապրիլի 12-ին Յուրի Կուկլաչովը դարձել է 75 տարեկան: