Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժան
ՀասարակությունՍուրեյի համալսարանի գիտնականները ստեղծել են երկկողմանի արևային մարտկոցի նոր տեսակ, որը կաշխատի ավելի արդյունավետ և կլինի ավելի մատչելի, քան իր անալոգներն են, գրում է Interesting Engineering-ը։
Հետազոտողները փորձում են փոխել արևային էներգիայի արտադրության և օգտագործման եղանակը: Սուրեյի համալսարանի գիտաշխատող դոկտոր Ջին Ժանգը բացատրել է, որ երկկողմանի բջիջները կկարողանան արևի լույս հավաքել արևային մարտկոցի և՛ առջևի, և՛ հետևի վահանակներից: Դա թույլ կտա ավելի շատ էներգիա արտադրել և նվազեցնել կախվածությունը լույսի անկման անկյունից: Գիտնականների կողմից օգտագործված ածխածնային նանոխողովակները թափանցիկ են և արևի լույսը լավ են փոխակերպում էլեկտրականության, ինչը արևային էներգիան հասանելի կդարձնի վերջնական սպառողի համար:
Երկկողմանի արևային մարտկոցները փորձարկման ժամանակ արտադրել են մեկ քառակուսի սանտիմետրում 36 մՎտ-ից մի փոքր ավել էլեկտրաէներգիա, ընդ որում հետևի վահանակը ապահովում է առջևի վահանակի կողմից արտադրվող էներգիայի գրեթե 97%-ը: Հարկ է նշել, որ սովորական արևային մարտկոցների արդյունավետությունը տատանվում է 75%-ից մինչև 95%-ի սահմաններում:
Եվ ամենակարևորը, ծրագրավորողներին հաջողվել է նվազեցնել նոր տեսակի արևային մարտկոցների արտադրության ծախսերը մինչև 70%-ով։ Դա կարող է զգալիորեն փոխել շուկան և պարզեցնել պերովսկիտային արևային մարտկոցների վրա հիմնված պահանջվող կառուցվածքը, ընդգծել են գիտնականները։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]