Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի պատասխանը Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու Իսրայելի փորձին կչափվի ոչ թե ժամերով ու րոպեներով, այլ վայրկյաններով։ Այս մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին։
«Եթե Իսրայելը փորձի դիպչել իրանական հողին, միանշանակ շատ ավելի ուժեղ հարված կստանա նախորդի համեմատ։ Եթե նա ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով ու ժամերով, այլ վայրկյաններով»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման:
Իրանական հարձակման մեջ, տարբեր տվյալներով, օգտագործվել են մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed կամիկաձե ԱԹՍ-ներ, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» գերձայնային հրթիռներ:
Իրանական հարձակման մեջ, տարբեր տվյալներով, օգտագործվել են մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed կամիկաձե ԱԹՍ-ներ, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» գերձայնային հրթիռներ: