Լրահոս
Կարևոր


Միևնույն է, սուտը միշտ պարտվում է

Քաղաքականություն

Համացանցում երեկվանից մի օգտատեր, որը «հաստատ» Փաշինյանը չէ, և մի կայք, որը հաստատ Փաշինյանինը չէ, որոշեց անցնել ստի և ստորության սահմանը։

Վարկաբեկել մարդուն, խաբել հանրությանը, ծախել մտերիմներին, սուտ ասել, հետո՝ ավելի մեծ սուտ․ սա է այս մարդու կյանքը, որը ճակատագրի բերումով մի կարճ փուլ մեր երկրի վարչապետն է։

Բայց նրա սուտը ունի մի կարևոր հատկանիշ․ դա ինքնաոչնչացումն է։ Նրա սուտը տիրոջ համար լրջության և բարոյականության ՁԻԱՀ է, որը ոչնչացնում է կրողին․ ամեն նոր ստից հետո նա դառնում է համընդհանուր ծաղրունակի առարկա, ամեն նոր ստից հետո նրանից զգուշանում են և հեռու մնում նորանոր մարդիկ, ամեն նոր ստից հետո նա դառնում է ավելի խղճուկ։

Մարդը խաբում է թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության, թե՛ բանակցություններում, թե՛ նույնիսկ իր և իր ընտանիքի առողջության։

Ինչքա՞ն պետք է բարոյապես արժեզրկված լինել, որ մի օր քաղաքական շահից ելնելով հայտարարես, որ վարակվել եք վիրուսով, իսկ 5-6 օր հետո ազդարարես, թե ամբողջությամբ ապաքինվել ենք։

Սա այն դեպքում, երբ քո ապաշնորհ կառավարման պատճառով երկրի հիվանդանոցներում արդեն տեղ չկա, հազարավոր մարդիկ չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, տեստ հանձնել, բժշկի երես չեն տեսնում։

Հայաստանցիների համար այս հիվանդությունը վերածվել է իսկական ողբերգության, վարչապետի համար՝ ստի և քաղաքական հաշվարկի թեմա։

Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը։ Բայց դա չի լինի կատակի ժանրից, որովհետև այս ստերից շատերը ուղղակի առնչվելու են մեր երկրի անվտանգությանը, ժողովրդի կենսական շահերին։

Ամիսներ առաջ, իբր անվտանգության ծառայությունից աննկատ, տնեցիներով «փախուստի են դիմում», այդ պահին դա գուցե ծիծաղելի է, բայց երբ նույն ինֆանտիլիզմն է դրսևորվում պետական կառավարման հարցերում, ապա մենք սրընթաց մոտենում ենք կատաստրոֆային։

Ընդամենը երկու տարում մսխել և փոշիացնել փոփոխություններով պայմանավորված մարդկանց հույսը, սպասումները։ Երկիրը առաջ տանելու հնարավորությունը փոխես ընտանեկան կառավարման հետ, որտեղ բոլոր պետական կարևորագույն հարցերը լուծվում են ընտանիքի շրջանակներում։

Համաճարակի առաջ խեղճացած ու անօգնական մնացած ժողովուրդ և միայն ընտանեկան բարեկեցության մասին մտածող վարչապետ։ Շաբաթներ հետո մարդկանց ձեռքին հացի փող չի լինելու, մոտ 200-300 հազար նոր գործազուրկներ են ավելանալու, հազարավոր բիզնեսներ են սնանկանալու և փակվելու։ Սա թողած, երկրի վարչապետը զբաղված է ֆեսյբուքի «տրասսին կանգնելով»։

Ինչո՞ւ է կարևոր նոր կառավարության օր առաջ ձևավորումը․ համընդհանոր աղետից խուսափելու, անդառնալի կազմաքանդումներ թույլ չտալու համար։

Դա շատ կարևոր է նաև վարչապետի համար։ Չարության դոզան սրընթաց մեծանում է։ Կարող է գալ մի պահ, որ վտանգավոր գծեր հատվեն։ Դա թույլ տալ պետք չէ։ Հանգիստ հեռանալու հնարավորությունը դեռ կա, և դրանից պետք է օգտվել։

Պետության համար շատ կարևոր է, որ Փաշինյանի թիմակիցները, պատգամավորները, կառավարության անդամները, գոնե՝ սեփական շահից ելնելով, հետևություններ անեն։ Այս մարդը ամեն ինչ անելու է՝ Ձեզ բոլորիդ հարվածի տակ դնելու համար։ Թիմը, գործընկերները Փաշինյանի համար արժեք չունեցող ֆիգուրներ, որոնցից յուրաքանչյուրին նա առանց աչք թարթելու կզոհաբերի ու կդնի հարվածի տակ՝ միայն ու միայն իր նեղ անձնական շահից ելնելով։

ԲՀԿ-ն օգտագործելու է քաղաքական և քաղաքակիրթ պայքարի բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները, երկրում շուտափույթ համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ձևավորելու համար;

Ինչ վերաբերում է երեկ տարածած «անհայտ» օգտատիրոջ նյութին, ապա տարիներ առաջ եղել է վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն։

ֆեյսբուքյան իր էջում գրում է Հրաչյա Ռոստոմյանը․

Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանը Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան