Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է Ռուսաստանի ճակատամերձ բնակավայրերի 11 բնակիչ, 48-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Անցած շաբաթվա ընթացքում գնդակոծություններից տուժել է 59 խաղաղ բնակիչ. 48-ը վիրավորվել է, այդ թվում՝ երեխա, 11-ը՝ զոհվել», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Միրոշնիկը հայտնել է, որ նշված ժամանակահատվածում ուկրաինական զորքերն «առնվազն 1 278 զինամթերք» են արձակել Ռուսաստանի Դաշնության ճակատամերձ տարածքների քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
«Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ավելացրել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա մարտական շփման գծի ամբողջ երկայնքով», - նշել է նա՝ հավելելով, որ ապրիլի լույս 20-ի գիշերն առնվազն 50 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռյազանի, Կալուգայի մարզերի օդային տարածությունում: