Լրահոս
Կարևոր


«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները շտապողականության մեջ Տավուշում սկսել են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, ասում են, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը նստել են սեղանի շուրջ և համաձայնության եկել և այլն: Ստեղծված հանձնաժողովի՝ որոշում կայացնելու իրավազորության մասին զրուցելիս «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ նախ պետք է միմյանցից տարանջատենք քաղաքական և տեխնիկական կողմերը:

«Տեխնիկական տեսանկյունից սահմանագծման աշխատանքների համար պատասխանատուն համապատասխան հանձնաժողովն է, որը Հայաստանի կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կա նաև քաղաքական մաս, որի պատասխանատուն ամենևին էլ Մհեր Գրիգորյանը չէ: Խնդիրը հետևյալն է՝ ապրիլի 3-ին, այն ժամանակ, երբ իշխանության ներկայացուցիչները հասել էին նրան, որ հայտարարում էին, թե գլխավոր շտաբն է պահանջել Տավուշից սկսել սահմանագծումն ու սահմանազատումը, Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածում, որ չկա պայմանավորվածություն նշված գործընթացը սկսել հենց Տավուշից:

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մարդու գրասենյակը, որն ի պաշտոնե պետք է զբաղվի դրանով, ասում է, որ համաձայնություն չկա, ապա ո՞վ է Հայաստանի անունից իրականում բանակցում, որ հանձնվում են Տավուշի գյուղերը: Մեկ կարևոր հանգամանք ևս. մարտի սկզբին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Հայաստանի իշխանությունները բաց տեքստով ասացին, որ Տավուշի այդ հողատարածքները պետք է հանձնվեն, հայտարարվեց՝ եթե անկեղծ լինենք, դրանք երբեք էլ հայկական հողեր չեն եղել: Նիկոլ Փաշինյանի այդ հայտնի ասուլիսից առաջ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն էր եղել ադրբեջանական լրատվամիջոցներում: Հիմա կարո՞ղ ենք ուղղակի կարծիք հայտնել, առանց անմեղության կանխավարկածը խախտելու, որ այս դեպքերն իրար հետ շաղկապված են:

Ի՞նչ է ստացվում՝ Արայիկի հարցազրույցի անոնսը դուրս է գալիս, այն չի հրապարակվում, բայց անոնսից հետո Նիկոլը հայտարարում է, որ Տավուշի գյուղերը, այսպես ասած, «հինավուրց ադրբեջանական տարածքներ են», սկսում են հասարակությանը նախապատրաստել նրան, որ այս տարածքները պետք է հանձնվեն, պատասխանատու են նշանակում Մհեր Գրիգորյանի գրասենյակին, գլխավոր շտաբին և այլն: Բայց հետո Մհեր Գրիգորյանի գրասենյակը հակառակ բանն է ասում: Մեկ բան էլ՝ եթե Մհեր Գրիգորյանն իր հոգու հանգստության համար է ձևակերպել սա, որ երբ հետո այս ամենն ուսումնասիրության առարկա դառնա, ինքն ասի, որ իմ գրասենյակն այսպիսի հայտարարություն է տարածել, տանը բարձի վրա գլուխս դնում, լացում էի, ուղղակի ինձ ոչ ոք չէր լսում, դա չի աշխատելու: Այդ առանձին վերցրած հայտարարությունը ոչինչ չի փոխելու:

Եթե ավելի շատ բան ունեն ասելու, հիմա ամենաճիշտ պահն է ինչ-որ բան ասելու: Այդ մարդիկ պետք է մեկ հարցի պատասխան տան՝ 2018 թ.-ին միացել են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու Հայաստանը հանձնելուն, Իրանի և Ռուսաստանի թշնամին դառնալուն: Լավ, Արցախի ու Հայաստանի մասին չեն մտածում, բայց պատկերացնո՞ւմ են իրենց անձի համար հետևանքները Իրանի և Ռուսաստանի թշնամին դառնալու:Այս համատեքստում պետք է դիտարկենք Տավուշում կատարվածը՝ հասկանալով, որ սա ուղղակի մեկ առանձին վերցրած մարդու կողմից որոշված քաղաքական ակտ է:Ո՞ւմ հետ է Փաշինյանը խորհրդակցել, ո՞նց է խորհրդակցել, ո՞վ է իրեն խորհուրդ տվել, ո՞վ է իրեն սկզբից ասել, որ մեր տարածքը 29,8 հազար քառակուսի կմ է, հետո ասել, որ 27 960 հազար քառակուսի կմ է: Կարծիքներ փոխել կախված նրանից, թե քամին որ ուղղությամբ է փչում, սահմռկեցուցիչ աստիճանի մառազմի է հասնում: Փաշինյանը, 44-օրյա պատերազմից հետո խոսելով մեր զոհերի մասին, ասում էր՝ «զոհերի շնորհիվ է, որ կարող եմ ասել՝ Արցախի հարցը փակված չէ»: Հետո այդ մարդը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոտքի վրա Արցախը Պրահայում հանձնեց Ադրբեջանին: Նույնն էլ Տավուշի մարզի գյուղերի հետ է կատարվում: Կրկնում եմ՝ ո՞վ է այդ մարդը, որի հետ նա խորհրդակցում է և, ի վերջո, այդ որոշումները կայացնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Հայաստանի տարածքային ամբողջականության փոփոխության ցանկացած հարց պետք է լուծվի հանրաքվեով, ինչը փաստացի տեղի չի ունեցել: Տարբեր ոլորտի փորձագետներ ահազանգում են, որ գործ ունենք հողերի հանձնման գործընթացի հետ: Իշխանափոխությունից հետո լինելո՞ւ է գեթ մեկ հնարավորության պատուհան, որը թույլ կտա հետ պտտել տեղի ունեցած իրադարձությունների անիվը:

«Իշխանություններն ասում են, որ աշխարհակարգ է փոխվում, իսկ դա սովորաբար փոխվում է ռազմական գործողությունների ժամանակ, այսինքն՝ պետք է գործի նաև ռազմական տրիբունալի տրամաբանությունը, եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել: Ի՞նչ եզրակացություն այն պետք է տա, որ իրավական հիմք ունենանք կարծելու, թե ինչ-որ հնարավորություն կա իրավիճակը փոխելու: Եթե Հայաստանի ներսում ծավալվեն քննարկումներ, և գանք այն եզրակացության, որ այն ամենը, ինչ կատարվել է Հայաստանի և Արցախի հետ, ուղիղ արտաքին միջամտության հետևանք է եղել, իմ խորին համոզմամբ, իրավական առումով միակ հենքը՝ հույս ունենալու, որ սահմանազատման հետևանքները վերանայելու վերաբերյալ մեր դիրքորոշումն աշխարհի համար ընկալելի կլինի, այն է, եթե կարողանանք ապացուցել, որ որոշ անձանց որոշումների կայացման վրա ազդեցություն են ունեցել այլ գործոններ: Եթե խոսում ենք Արցախի ինչ-որ ֆորմատով վերադարձի հնարավորություն լինելու, այդ և, օրինակ՝ Ջերմուկի տարածքների նկատմամբ մեր վերահսկողությունը վերականգնելու մասին, ճիշտն ասած, ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել:

1990-ական թվականներին, երբ պատերազմ էր, նույն ՄԱԿ-ի բանաձևերը, որոնց երկար տարիներ Ադրբեջանն էր հղում անում, հիմա սկսել է նաև Նիկոլ Փաշինյանը հղում անել, ինչո՞ւ չէին աշխատում: Դրանք, ի թիվս այլնի, կոչ էին անում հայկական զորքերը դուրս բերել արցախյան որոշ շրջաններից: Որովհետև գետնի վրա իրողությունն այլ էր: Տեղի ունեցավ պատերազմ, իրողությունները փոխվեցին, այդ բանաձևերը որոշ մասով սկսեցին աշխատել: Հիմա նույնն այստեղ է լինելու, այլ տարբերակ չկա: Ով էլ գա իշխանության Հայաստանում, չեմ կարծում, թե միայնակ կկարողանա Տավուշի գյուղերի հարցը լուծել, էլ չեմ ասում՝ Ղարաբաղի հարցը: Եթե ավելի անկեղծ, հիմա պետք է մեկ խնդրի վրա կենտրոնանանք՝ Հայկական պետականությունը հնարավորինս մեծ տարածքներով պահպանելու, ուրիշ հարց հիմա չենք կարող լուծել»,- նշում է մեր զրուցակիցը:

Գուցե ներքին վախերից դրդված՝ Տավուշյան ընդվզմանն ու անհնազանդությանը բավականին բուռն են արձագանքում իշխանության որոշ ներկայացուցիչներ և իշխանամերձ անհատներ, արշավ կազմակերպում Տավուշի թեմի հոգևորականների դեմ: Վախ ունե՞ն, որ այս բողոքը կտարածվի երկրով մեկ: Կարո՞ղ է, արդյոք, Տավուշում սկիզբ առած ընդվզումը ներգրավել ողջ Հայաստանը:

«Հրապարակայնորեն ներկայացվող սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այժմ ժողովրդի աջակցությունը, 2018 թ.-ի համեմատ, տասն անգամ նվազել է: Պայմանականորեն վերցրած, եթե Փաշինյանին 2018 թ.-ին սատարում էր հասարակության 80 տոկոսը, հիմա մոտավորապես 8 տոկոսը: Կարծում եմ՝ լիովին և մասամբ աջակցողների ցուցանիշները միավորելու դեպքում այն 20 տոկոսը չի գերազանցում: 20 տոկոս աջակցություն ունենալու պարագայում «բարդ լուծումների» գնալը, բարդ գործընթացներ իրականացնելը հղի է քաղաքական այնպիսի գործընթացների վտանգներով, որոնք կարող են նրանց դիրքերը, որպես իշխանություն, սասանել: Դրա համար իրենց մոտեցումը շատ տրամաբանական է: Այն, ինչ անում են եկեղեցու դեմ, իշխանության պահպանման տեսանկյունից, դա էլ է տրամաբանական, բայց այդ գործընթացի մեջ այնքան հակասող բաներ են անում:

Իշխանության ամենակարևոր խոսափողներից Գագիկ Մելքոնյանը (այլ հարց է, թե ինչպես ենք հասել նրան, որ մեր պետության մեջ Գագիկ Մելքոնյանն իշխանության կարևոր խոսափողներից մեկն է, իրականում դա միայն Նիկոլ Փաշինյանի բացթողումը չէ) ասում է՝ Տավուշի գյուղերը ռուսներն են ստիպել, որ հանձնեն, սա ասում են այլ փորձագետներ ևս: Բայց քարոզչությունն ասում է՝ Բագրատ Սրբազանը ռուսական ագենտ է, ընդհանրապես եկեղեցում ռուսական ագենտներ են, սահմանագծման ու սահմանազատման դեմ գործընթացներ են իրականացնում: Հիմա հասկանանք՝ ռուսները ստիպում են, որ իշխանությունը տարածք հանձնի, համ էլ տարբեր մարդկանց ուղարկում են Տավուշ, որ նրանք խանգարե՞ն դրան: Մեկ մարդու գլխում նման բազմակարծությունը շատ լուրջ խնդիրների մասին է խոսում: Իշխանությունների վախերը և այլն նման մառազմատիկ դրսևորումներ են ստանում: Եթե ավելի անկեղծ լինենք, այս հատվածական ընդվզումն արդյունք չի տալու:

Ոչ թե Կիրանց կամ Ոսկեպար գյուղերի շենքերում կայացած հանդիպումների ժամանակ է որոշում կայացվել Տավուշը հանձնել, այլ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության առաջին շենքում, հետևաբար հարցի լուծումն էլ է այստեղ: Իհարկե, դրական է, որ տեղում կա ընդվզում, աշխարհին ցույց ենք տալիս, որ այնպես չէ, որ Հայաստանը միայն ՔՊ-ից է բաղկացած, Հայաստանում կա այլ կարծիք: Բայց եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քո քայլերն էլ պետք է քաղաքական լինեն: Դրանց տրամաբանությունը հուշում է, որ Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացներին զուգընթաց մայրաքաղաք Երևանում էլ դրանք պետք է տեղի ունենան: Այդ կազմակերպչական ուժը չկա: Երբ սկսվեց Լաչինի միջանցքի բլոկադան, առաջարկում էին օդային միջանցք բացել, կողքից ճանապարհ փորել և այլն: Վերջում տեսանք, թե ինչ եղավ: Նույնը հիմա Տավուշի մարզի գյուղերի հետ է կատարվում: Կարծես յոթ ամիս առաջ այս ամենը տեղի չի ունեցել Արցախում, ինչի արդյունքում Արցախը ոչնչացվել է»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում