Լրահոս
Կարևոր


«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞ւ են շտապում, որովհետև Հայաստանի գործող իշխանություններն ունեն բանավոր դավաճանական պարտավորություններ, որոնք փորձում են կյանքի կոչել»,- «Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացին:

«Սահմանագծման և սահմանազատան թիվ մեկ կատարողներից մեկը բոլոր պետություններում քարտեզագրողներն ու երկրաբաններն են: Նիկոլի իշխանության գալուց հետո ԳԱԱ-ի հովանու ներքո գործող «Գեոդեզիայի և քարտեզագրության» ինստիտուտը փակվեց: Պետությունների միջև սահմանազատումները կարող են շարունակվել շատ երկար ժամանակ: Աշխարհի կտրվածքով շատ քիչ ապացույցներ ունենք, որ համապատասխան պետությունների միջև տեղի ունեցել է հարյուր տոկոսանոց սահմանազատում հարևանների հետ: Երկրների մեծ մասի՝ իրենց հարևանի հետ սահմանազատումը վերջնական ավարտված չէ, չեն պատերազմում և վատթար հարաբերությունների մեջ չեն: Սահմանազատման համար պետք են մի քանի ինստիտուտներ՝ քարտեզագրության ինստիտուտը, բանակի գլխավոր շտաբը, պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և այլ նախարարությունները և այլք: Եթե մեկ ձևակերպմամբ՝ սահմանագծումն ու սահմանազատումն ամբողջությամբ կապված են պետության հետ, գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է ներգրավված լինեն այս գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ ենք տեսնում:

Նիկոլ Փաշինյանն ապրիորի փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի հասարակությանը, իսկ սրա թիվ մեկ մեղավորը հենց հասարակությունն է, որը Նիկոլին ներեց 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիան: Ներեց դրանից հետո ժողովրդի թիկունքում թուրքերի հետ բանավոր և գաղտնի գրավոր ձեռք բերված բոլոր համաձայնությունները: Հիմա Նիկոլն այն աստիճանի է լկտիացել, որ ընդհանրապես բան չունի ասելու այս մարդկանց: Ինչ ուզում, անում է, ինչ ցանկանում, այս ժողովրդի գլխին բերում է: Նիկոլի պարագայում բացարձակ զարմանալ պետք չէ, թե ինչ ավրալ տեմպերով է նա կազմակերպում սահմանազատումն ու սահմանագծումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս ամենն ապացուցում է մեկ բան. «Նա իր տերերի և թուրքերի առաջ ունի վերցված պարտավորություններ: Շատ լավ հասկանալով, որ իր գործողությունների 95 տոկոսն ապօրինի է, փորձում է բազմաթիվ օրենքներ ու դրույթներ խախտելով՝ կազմակերպել այդ գործընթացը: Հարց՝ ինչո՞ւ Վրաստանի հետ այդպես ավրալ տեմպերով չեն անում սահմանագծումը և սահմանազատումը հիմա, ինչպես փորձում է Տավուշի պարագայում անել: Ընդ որում, այն դեպքում, երբ Տավուշի մարզում ունենք բազմաթիվ տարածքներ, որոնք 1990 թ.-ից օկուպացված են Ադրբեջանի կողմից, և կապիտուլ յանտ Նիկոլն իր միակողմանի զիջումները փորձում է հանրության անգրագետ, պատմություն չիմացող և սեփական անցյալը մոռացող մասսային ներկայացնել որպես փոխզիջումներ և որպես երաշխիք, որ գոնե այդ զիջումների գնով, որոնք նա փոխզիջում է ներկայացնում, կարելի է ապահովել երկրի անվտանգությունը, որն, իհարկե, սուտ է: Իրականում ինքն էլ շատ լավ գիտի, որ իր բոլոր փորձերը ձախողված են, ինչի ապացույցն է իր՝ առնվազն հետպատերազմյան երեքուկես տարվա գործունեությունը: Դա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլի նման մարդը, որը ծնկած է թուրքերի և հատկապես Իլհամ Ալիևի առաջ, չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- ընդգծում է քաղաքագետը:

Տավուշյան պայքարում, որտեղ քաղաքական ուժերն ու քաղաքական դեմքերը կարծես երկրորդ պլանում լինեն, երկիրը թշնամուն չզիջելու գործին է լծվել հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Իշխանական քարոզչության թիրախում են հոգևորականներն ու եկեղեցին: Համբարյանն արձագանքում է խնդրին՝ նշելով. «2018 թ.-ից ի վեր Նիկոլին հաջողվում է ամեն տեսակ տգիտությունների, հիմարությունների, կեղծիքների ու մանիպուլ յացիաների միջոցով մոլորեցնել այս հասարակությանը, հիմա նույն կերպ շարունակում է վարվել Տավուշյան պայքարի հետ՝ իր կեղծիքներն ու մանիպուլ յացիաներն առաջ մղելով: Ասենք, Բագրատ Սրբազանին փորձում են ներկայացնել որպես ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ: Առանց ամոթի իրենց ԱԺ պատգամավոր համարող Լուլուն, Հովիկ Աղազարյանը, մյուս քայլիստները, հղում անելով ինչ-որ մի խեղկատակի, փորձում են ցեխ շպրտել Բագրատ Սրբազանի նման մարդու վրա: Երբ կարդում ես Բագրատ Սրբազանի կենսագրությունը, ամբողջը կապված է Արևմուտքի և Եվրոպայի հետ: Մարդը Լոնդոնում է սովորել, Անգլիայի թագուհուց պարգև է ստացել: Վեց տարվա ընթացքում հասարակությունը գոնե պարտադրեր Նիկոլին «որակյալ կեղծիք» ներկայացնել:

Նիկոլն այս հասարակությանն այնքան է արհամարհում, որ ինչ տեսակի աղբ ասես մատուցում է՝ համոզված լինելով, որ հասարակության մի ինչ-որ մասը դա որպես վերջին ճշմարտություն կընդունի: Նիկոլը փչացնում է նաև իր թիմակիցներին: Հովիկ Աղազարյանը, անուն չտալով, ցիտում է ինչ-որ տերտերի՝ նշելով, թե ասում են, որ Բագրատ Սրբազանը ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է: Բայց նույն սկզբունքով համացանցում տարբեր լուրեր են տարածում այս մարդկանց մասին, ընդհուպ անձնական բնույթի: Մե՞նք էլ դրան հավատանք: Լավ, այս աստիճանի ամեն ինչ անլրջացնե՞լ: Ցավով պետք է արձանագրենք, որ Նիկոլի և նիկոլականների համար այն անձը, ով պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի տարածքների համար, ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է:Փաստացի այդպես է ստացվում: Իսկ այն անձինք, որ չեն էլ թաքցնում, որ սնվում են օտարերկրյա կազմակերպություններից, սորոսական հիմնադրամներից, բացահայտ ցույց են տալիս, որ արևմտյան գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և պայքարում են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և Հայաստանի տարածքները Ադրբեջանին զիջելու կողմնակիցներ են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հանձին եկեղեցու, Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը տեսնո՞ւմ են քաղաքական մրցակցի, ուժի, որը կհամախմբի հանրությանը և կտանի իր հետևից: «Իհարկե, տեսնում են: Հետհայաց գցենք վեց տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններին. Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո հարձակումները եկեղեցու դեմ պատահականություն չէին: Նիկոլը և նրան իշխանության բերած ուժերը շատ լավ գիտակցում էին, որ միակ կազմակերպված ինստիտուտը, որ կարող է ապագայում պայքարել հակահայկական Նիկոլի կառավարության դեմ, եկեղեցին է լինելու: Այն մեր ամբողջ պատմության ընթացքում կատարել է պետական ֆունկցիաներ, երբ պետականություն չենք ունեցել: Հայոց առաքելական եկեղեցու հետ հաշվի են նստել և՛ Բյուզանդական, և՛ Օսմանյան, և՛ Ռուսական կայսրությունները, և՛ Պարսկաստանը: Երբ Հայաստանը բաժանված է եղել նրանց միջև, բոլորը հաշվի են առել մեր եկեղեցու և կաթողիկոսների դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ:

Պատահական չէ, որ 2018 թ.-ի հունիսից Նիկոլի առաջին թիրախում եկեղեցին էր: Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով: Չմոռանանք, որ Նիկոլը երբևիցե չի թաքցրել, որ աղանդավոր է: Մարդ է, որն իր սոցցանցի էջում, որն ունի մեկ միլիոն հետևորդ, տեղադրում է Վահե Պետրոսյան անուն-ազգանունով հայտնի աղանդավորականի ելույթները: Վերջինիս գործունեությունը շատ խիստ քննադատվում էր ԱԱԾ-ի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Նրա գործունեությունը չի կարող հավանության արժանանալ Հայաստանը ղեկավարող մարդու կողմից: Երկուստեք հետաքրքրություն ենք տեսնում Նիկոլի մոտ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների պահով: Մեկն այն, որ նա աղանդավոր է, և երկրորդը՝ իր տերերն են այդ ամեն ինչի պատվիրատուն, և նա մեծ հաճույքով այդ հարձակումները գործում է եկեղեցու դեմ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն Մարուքյան