Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի շարք անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցների մասին:
Այսօր առավոտյան Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկու առանձին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում մի քանի անհատների և կազմակերպությունների դեմ:
Գերատեսչությունը նշել է, որ ցուցակում հայտնված անձինք և կազմակերպությունները կպատժվեն Գազայում Իսրայելի կողմից կատարվող հանցագործություններին աջակցելու համար և ներկայացրել նրանց։
Ընկերությունների թվում են Chevron կորպորացիան, ինժեներական Skydio ընկերությունը, անձանց թվում՝ Բրեդ Կուպեր, ով ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարություն / Հինգերորդ նավատորմի հրամանատարն է։