Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, ես շատ չէի հրճվի՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան: Այժմ կա տարբերակներ մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական պլացդարմի»։ Դա շատ վտանգավոր է», - ասել է նա։
Վրաստանի մասով Զատուլինը՝ նշել է, որ կասկածից վեր է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Վրաստանը խելամիտ ու զգուշավոր կուրսից շեղել դեպի կատաղի հակառուսական գիծը։
«Դրա համար օգտագործվում է ցանկացած պատրվակ: Տվյալ դեպքում՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը», - նշել է պատգամավորը: