Լրահոս
Կարևոր


«Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան

Հասարակություն

«Հայաքվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանն ու Մենուա Սողոմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել երեկ Տավուշի մարզի Կիրանց համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

«Հայաքվե»-ի անդամներն ու համախոհներն այսօր նաեւ բողոքի ցույց էին անում գլխավոր դատախազության շենքի առջեւ։

Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչի առթիվ են հաղորդում ներկայացրել․«Բոլորդ տեսել եք ոստիկանական ուժերի կողմից Կիրանցի գրավման տեսարանները։ Այն, ինչ տեղի է ունեցել, բազմաթիվ կետերով խախտում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլեւ Քրեական օրենսգիրքը,  առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Մեր գործընկեր «Կոնցերն դիալոգ» փաստաբանական ընկերության հետ միասին փորձել ենք այն հանցագործությունները, որոնք առավել ակնհայտ են, արձանագրել եւ ներկայացնել դատախազություն։ Դրանք միակը չեն։ Առաջիկա օրերին կփորձենք արձանագրել այլ տիպի հանցագործությունները, որոնք ընկնում են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների տակ»։

Այսօր դատախազություն ներկայացրած հաղորդումը վերաբերում է, ինչպես ասաց Չալաբյանը՝ լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ խոչընդոտմանն ու արգելմանը․«Երեկ արգելափակվել է լրատվամիջոցների աշխատանքը ՀՀ տարածքում գտնվող բնակավայրում, ընդ որում՝ որեւէ իրավական ռեժիմ, որով դա սահմանափակվում է, գոյություն չի ունեցել։ Լրագրողներն իրավունք ունեն լուսաբանել ցանկացած իրադարձություն՝ եթե չկա արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության ռեժիմ։ Սրանցից որեւէ մեկը Կիրանցում չի եղել»։

Մյուս դրվագը քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումն է Կիրանցում։ «Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է տեղի ունեցել։ Երեկ ոստիկանական զորքերի հրամանատարի տեղակալը՝ Կարեն Հակոբյանը տեսախցիկների առաջ հայտարարել է՝ լավ եմ անում, իրավական հիմքեր ունեմ, սակայն որեւէ իրավական հիմք չի ներկայացրել եւ այդ իրավական հիմքերը, մեր կարծիքով, գոյություն չունեն, իսկ եթե գոյություն ունեն, դրանք իրավական չեն, որովհետեւ ՀՀ-ում արտակարգ կամ ռազմական դրության հայտարարում չի եղել, չի եղել նաեւ Կիրանցում։

Եթե չկա նման դրություն, ապա ոստիկանությունն իրավունք չունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Բազմաթիվ քաղաքացիներ գտնվել են ճանապարհին, նրանց դիմաց ոստիկանական պատ է եղել եւ որեւէ կերպ չի բացատրվել, թե այդ ոստիկանական պատն ինչի հիման վրա է կանգնած այնտեղ եւ ինչու է սահմանափակվել քաղաքացիների ազատ տեղաշարժը»,-ասաց Չալաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3-րդ դրվագը  Կիրանցում բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու դեպքերն են․«Մայիսի 1-2 գիշերը տեղի է ունեցել Կիրանցի 31 բնակիչների բերման ենթարկում, դա տեղի է ունեցել բռնի ուժի  կիրառմամբ, ընդ որում՝առանց նախապես զգուշացնելու, առանց ոստիկանների կողմից իրավաչափ պահանջների ներկայացման։

Տեսախցիկների առաջ ոստիկանները գոռում էին ՝ խփելով, խփելով արեք։ Այսինքն, դա խոշտանգման կիրառում է քաղաքացիների նկատմամբ եւ եւս առերեւույթ  հանցագործություն է։ Դատախազությունն ունի հինգ օր, որպեսզի կամ հաղորդումն ընդունի վարույթ ու քրեական գործ հարուցի։ Եթե դա չանի,  ապա մենք կգնանք հաջորդ գործողություններին։ Ուժային օպերացիա է տեղի ունեցել եւ դա անհետեւանք չի կարող մնալ»։

Չալաբյանն ասաց, որ Կիրանցում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում․«Սա իմ քաղաքական գնահատականն է, ընդ որում՝ սահմանադրական կարգի տապալումը տեղի է ունենում ադրբեջանական բռնատիրական վարչակարգի անմիջական պահանջով եւ հրահրմամբ։ Ադրբեջանական բռնատիրական վարչակարգն օգտվելով ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումից՝ բռնագրավում է հայ ոստիկանների ձեռքով հայկական բնակավայր Կիրանցի որոշակի հատվածը։ Դա ՀՀ ինքնիշխանության խախտման բացահայտ օրինակ է։ Սրա վերաբերյալ եւս հաղորդում կներկայացնենք»։

Չալաբյանի խոսքով՝ սա աննախադեպ է, երբ թշնամին ուժային շանտաժի միջոցով ՀՀ իշխանությանը ստիպում է հանձնել տարածքներ ոստիկանական ուժերի  օգտագործմամբ։

Նա հայտարարեց՝ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, ապա իրավապահ մարմիններին կոչ արեց չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Մի՛ խախտեք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, ապօրինի հրամաններ մի՛ կատարեք, ապօրինի հրաման տվողը վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում, դուք մնալու եք եւ պատասխան եք տալու օրենքի առաջ»։

Հայաստանի տարբեր տարածքներում բողոքի ցույցեր են ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, որի հետեւանքով Կիրանց գյուղն, ըստ բնակիչների, կարող է բաժանվել երկու մասի։

Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան