Խրախուսում ենք Թուրքիային և Իսրայելին լուծել տարաձայնությունները. Մեթյու Միլլեր
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի առևտրաշրջանառության լիովին դադարեցմանը, գրում է ermenihaber.am-ը:
Նա մասնավորապես նշել է. «Երկուսն էլ մեր դաշնակիցներն են և նրանց խրախուսում ենք լուծել տարաձայնությունները»։
Նշվում է, որ Միլլերը այլ հայտարարությամբ հանդես չի եկել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ ամբողջությամբ դադարեցնում է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործընթացը։