Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները:
Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը:
Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր:
Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live