Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիան, կապված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի հետ, գրեթե «քաղաքացիական պատերազմի շեմին է», հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Մաթուշ Շութայ Էշթոկը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Սանձազերծված ատելությունից փոթորիկ է առաջացել, և այժմ մենք գրեթե կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին», - մեջբերում է նրա խոսքերը չեխական Novinky հրատարակությունը։
Այսպես, նախարարը մեկնաբանել է Ֆիցոյի դեմ մահափորձի վերաբերյալ սոցցանցերում արված «չարացած մեկնաբանությունները» և կոչ արել երկրի քաղաքացիներին դադարեցնել ատելություն հրահրելը։
«Ատելության գործողություններին հաջորդող բոլոր գործողություններն անպատիժ չեն մնա»,- հավելել է նա։
Նշենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին մահափորձից հետո վտանգ չի սպառնում. Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ, շրջակա միջավայրի հարցերով նախարար Թոմաշ Տարաբան:
Նախօրեին զինված անձը հինգ անգամ կրակել էր 59-ամյա Ֆիցոյի վրա, ինչից հետո վարչապետը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր, իսկ ժամեր անց՝ վիրահատվել:
«Ես շոկի մեջ էի... բարեբախտաբար, իմ տեղեկություններով, վիրահատությունը հաջող է անցել, և նա ողջ կմնա: Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում այս պահին», -ասել է Սլովակիայի փոխվարչապետը BBC-ին:
Տարաբան հավելել է, որ մեկ փամփուշտ անցել է Ֆիցոյի ստամոքսով, իսկ երկրորդը դիպել է հոդերին:
Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետին բազմաթիվ վնասվածքներ են հասցվել, նա հինգ ժամ գտնվել է վիրահատարանում։
«Այս մահափորձը քաղաքական դրդապատճառներ ուներ», - ասել է ներքին գործերի նախարար Մատուս Սուտաջ Էստոկը:
Նշենք, որ 71-ամյա տղամարդը, որը կրակել է վարչապետին, իր քայլը բացատրել է Ֆիցոյի քաղաքականության հետ անհամաձայնությամբ: