Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները տետ-ա-տետ ձևաչափով շատ մանրամասն քննարկել են Ուկրաինայի թեման։
«Գիտեք, շատ մանրամասն: Այն արդեն տետ-ա-տետ ձևաչափով էր: Ոչ թե նեղ կազմ, այլ ղեկավարն ու մեր նախագահը խոսել են դեմ առ դեմ»,- ասել է Ուշակովը «Россия» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին:
Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել երեկ Պեկինի Չժոննհայ կառավարական նստավայրում փակ դռների հետևում։ Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով միասին անցկացրել են մոտ 12 ժամ։