Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։
Հրթիռի տեսակի և թռիչքի հեռահարության մասին տեղեկատվությունը չի տրամադրվում, համապատասխան տվյալները վերլուծվում են։
Հարավկորեական կողմի տվյալներով՝ վերջին անգամ Փհենյանը հրթիռ էր արձակել ապրիլի 22-ին. այն ժամանակ արձակվել էր փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։