ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Տեխասի Հյուսթոն քաղաքում և հարակից շրջաններում յոթ մարդ է զոհվել սաստիկ եղանակի պատճառով էլեկտրահաղորդման գծերի և ծառերի տապալման և աղյուսե պատերի փլուզման հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Կիպարիսում գրանցվել է պտտահողմ՝ ժամում 110 մղոն արագությամբ, իսկ Հյուսթոնում՝ ուժեղ քամի, որի առավելագույն արագությունը հասնում է ժամում 100 մղոնի։
«Այսպիսի քամի մենք Հարիս օրկրուգում չենք տեսել 1983 թվականի «Ալիսիա» փոթորկի ժամանակներից»,- մամուլի ասուլիսում ասել է օկրուգի դատավոր Լինա Իդալգոն։
«Ալիսիա» փոթորիկը 1983 թվականի օգոստոսի 18-ին ցամաք է դուրս եկել Սան Լուիս լեռնանցքում։ Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ այն խլել է 21 մարդու կյանք, իսկ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար։