Թշնամին սահմանային բախման համար ո՛չ տեղի, ո՛չ ժամանակի դեֆիցիտ չունի. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն![Թշնամին սահմանային բախման համար ո՛չ տեղի, ո՛չ ժամանակի դեֆիցիտ չունի. Հրայր Կամենդատյան](/timthumb.php?src=disc/23-05-24/0eddc1a5df196ab52890e336ae7cb3f6.jpg&w=780)
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժամանակի մեքենա
Բա թե սահմանազատման օգնությամբ մենք խուսափեցինք սահմանային բախումներից։ Ստացվում է ,որ թշնամուն միայն Տավուշի գյուղե՞րն էին բորբոքում: Թշնամին սահմանային բախման համար ո՛չ տեղի եվ ո՛չ էլ ժամանակի դեֆիցիտ չունի, մանավանդ որ Մեղրիում հենց հիմա հայկական կողմում կառուցվում է ապագա միջանցքը։ Հայ ադրբեջանական սահմանը մոտ հինգ հարյուր կմ-ից ավելի է։ Իրականում փորձում է մարդկանց աչքը վախեցած պահել, որ չտանք՝ բախումներ կլինեն: Պապ թագավորի պահով էլ իրեն դրել էր ժամանակի մեքենա հորինածի տեղ։ Բա, թե մենք թույլ չենք տա, որ Պապ թագավորը նորից սպանվի։ Իրեն դրել է ալեգորիկ ալկաշ կինոմեխանիկի տեղ։ Ինչու՞ է սա միշտ երկնագույն թագավորի դարդ անում: