Լրահոս
Կարևոր


Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին. Վահան Զանոյան

Հասարակություն

168.am-ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանը:

– Պարո՛ն Զանոյան, գիտեմ, որ պարբերաբար լինում եք հայրենիքում․ այս անգամ ի՞նչն է առիթը։

– Ոչ թե պարբերաբար, այլ համարյա մնայուն լինում եմ հայրենիքում. 7-8 ամիս ամեն տարի Հայաստանում եմ լինում և մնացած ժամանակը ճամփորդում եմ ԱՄՆ-ում, Եվրոպայում և երբեմն՝ Միջին Արևելքում։ Այնպես որ, մասնավոր առիթ չկա. Հայաստանն իմ տունն է։

– Մի հրապարակման մեջ անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ արձանագրել էիք, որ հազարավոր զոհերից զատ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենաթանկ կորուստը Հայաստանի համար եղել է հանուն արդար դատի պայքար մղելու կամքի կորուստը թե՛ կառավարության, թե՛ հանրության զգալի հատվածի մոտ: Սակայն նաև հույս էիք հայտնել, որ վաղ թե ուշ թե՛ հայ ազգը, թե՛ Հայաստանի կառավարությունը կվերականգնեն իրենց պայքարելու կամքը։

Ո՞ր դեպքում է դա հնարավոր։

– Հայ ազգը միշտ պայքարել է, հակառակ պարագայում՝ չէր գոյատևի։ Այսօր գոյություն ունի հայկական պետություն, որովհետև հայ ազգը գոյատևել է, երբ չի ունեցել պետականություն։ Ազգն ավելի մեծ է, քան պետությունը՝ բոլոր չափանիշներով՝ բնակչությամբ, պատմությամբ, տնտեսական և ֆինանսական ռեսուրսներով, կրթական մակարդակով, դիվանագիտական հմտություններով, համաշխարհային կապերով և, առհասարակ, հավաքական ներուժով։ Ազգը նաև ավելի մնայուն է, քան պետությունը․ այն պատմության ընթացքում մեծամասամբ գոյատևել է առանց պետության։ Դարեր ի վեր, երբ չի եղել հայկական պետականություն, ազգն է կենդանի պահել պետություն ունենալու հույսն ու հեռանկարը՝ սեփական մշակույթին, լեզվին, գրականությանը, հավատին, ավանդույթներին, պատմական ժառանգությանն ու հավաքական հիշողությանն իր անխախտ հավատարմությամբ և սեփական պատմությունը քաջ ճանաչելով։ Այդ բոլորը կարելի չէր լիներ՝ առանց մնայուն և անխոնջ պայքարի։ Պայքարը մեր ազգի բնական ուղին ու նկարագիրն է։ Այդ պատճառով ասում եմ, որ մենք կվերականգնենք մեր պայքարելու կամքը։ Պայքարելու կամքի կորուստն է, որ անբնական է մեզ համար, ո՛չ թե պայքարը։

– Արդյո՞ք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կկարողանա վերականգնել այդ կամքը․ ի՞նչ վերաբերմունք ունեք Հայաստանում սկիզբ առած այս շարժմանը։

– Թեև պայքարը մեր ազգային նկարագրի անբաժանելի մի մասն է՝ այսօր գործ ունենք պատերազմից հոգնած, հիասթափված և բարոյալքված հանրության հետ։ Ցավոք, քաղաքական ղեկավարությունը, փոխանակ փարատելու այդ իրավիճակը, ավելի է հիմնավորել և տարածել պարտության հետ հաշտվելու մտայնությունն ամբողջ հասարակության մեջ։ Այնպես որ, պայքարելու կամքի վերականգնումը հսկա մարտահրավեր է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավելի ընդունելիություն ունի, քան որևէ այլ ընդդիմադիր շարժում, որ հայտնվել է հրապարակում անցած վեց տարիներին։ Բայց մեր հասարակությունը հոգնած է ընդդիմադիր լոզունգներից։ Շարժման հաջողելու շանսերը կախված են առաջադրած կոնկրետ քաղաքականությունից՝ մասնավորապես,

1) հստակ անվտանգության և պաշտպանության ծրագիր,
2) հստակ ազգային-քաղաքական տեսլական և նպատակ,
3) հստակ դիրքորոշում, թե Հայաստանի շահերը Արևմուտքի հետ ո՞ւր են և ինչպե՞ս պետք է այդ շահերը հետապնդել,
4) հստակ դիրքորոշում, թե Հայաստանի շահերը Ռուսաստանի հետ ո՞ւր են և ինչպե՞ս պետք է այդ շահերը հետապնդել:

Այս բոլորից բացի՝ հանրությանը ներկայացնել այն փորձագետ պրոֆեսիոնալների թիմը, որ պետք է ղեկավարի անցումային կառավարությունը։ Այլ խոսքով՝ ընդմիշտ վերացնել շարժման հետ կապված բոլոր ընդհանրացած կասկածները։

– Տեղյակ եմ, որ հանդիպել եք նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ՝ իր հրավերով․ թեև փակ հանդիպումների մասին հարցեր չեն տալիս, այդուհանդերձ, կասե՞ք, թե ինչ մտահոգություններով էր Սրբազանը Ձեզ հրավիրել զրույցի։

– Սրբազանի հրավերը չէր հիմնված «մտահոգություններ»-ի վրա, այլ պարզապես խորհրդակցելու որոշ ազգային անվտանգության հետ կապված և այլ հրատապ հարցերի շուրջ։ Ես ուրախ էի իր հրավերին ընդառաջելու և աջակցելու իրեն իմ խորհուրդներով։ Խոսեցինք ազգային անվտանգության հիմնական սկզբունքների մասին, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին և Հայաստանի ներքաղաքական խոսույթի մասին։


– Այսօր շարժումը իշխանական ու մերձիշխանական շրջանակների կողմից թիրախավորվում է նաև կրոնական առաջնորդի հանգամանքով․ հոգևորականի առաջնորդությունը որքանո՞վ է խնդրահարույց ժամանակակից աշխարհում։

– Վստահ եմ՝ որոշ դիտորդների համար հոգևորականի ներգրավվածությունը՝ քաղաքական թվացող գործունեության մեջ, կարող է խնդրահարույց լինել, բայց այդ աննախադեպ երևույթ չէ աշխարհի պատմության մեջ։ Հատկապես, երբ թե՛ երկիրը, և թե՛ ազգը ճգնաժամի մեջ են, և հանկարծ ի հայտ է գալիս մի ընդդիմադիր առաջնորդ՝ ազգը և երկիրը այդ ճգնաժամից դուրս բերելու իշխանությունների գաղափարից տարբերվող գաղափարներով, ուրեմն պետք է լուրջ ընդունել:

– Հաշվի առնելով Ձեր փորձառությունը տարբեր պետությունների կառավարությունների հետ աշխատանքում՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տեսլականը․ ի՞նչ առաջնային միջոցառումներ են պետք Հայաստանին՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

– Սա այնպիսի համապարփակ հարց է, որ չի կարելի պատասխանել սահմանափակ տողերով։ Ուրեմն, թույլ տվեք անեմ ընդհանուր թեմայի հետ առնչվող մի քանի դիտարկում։

Ցանկացած մեկը, ով ուշադիր նայի Հայաստանի և տարածաշրջանի քարտեզին, կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պաշտպանված լինել առանց իր ողջ ազգի։ «Պետությունը փրկելու» պատրվակով կառավարության օրակարգն ազգային օրակարգից տարանջատելը, որը ենթադրում է պատմական ազգային իրավունքներից հրաժարում, ինքնին հակասական է և ինքնադավ, և մեծապես վտանգում է թե՛ պետության, թե՛ ազգային շահերը։

Ազգային անվտանգությունը վերաբերում է այն բոլոր գործոններին, որոնք ազգին դարձնում են պատրաստակամ և ունակ՝ պաշտպանելու իր հայրենիքը: Բանակները պաշտպանում են հայրենիքը, ոչ թե՝ պարզապես անշարժ գույքը: Այն, ինչի համար կռվում է ցանկացած զինվոր, չի կարող չափվել քառակուսի կիլոմետրերով։

Հայրենիքը 29,743 քկմ տարածքից շատ ավելին է. հայրենիքը ազգային պատկանելության զգացումն է, պատմական ժառանգությունն ու համատեքստը, ազգային արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հավասարակշիռ կրթական համակարգը, ժողովրդագրական կառավարումը, ազգային ռազմավարական տեսլականը, ազգային արժեքները, յուրատիպ մշակութային պատկանելությունը, ազգային ինքնության և ազգային պատմական իրավունքների խոր զգացումը:

Գոյություն ունեն որոշ ազգային առաջնահերթություններ և մարտահրավերներ, որոնք պարզապես չպետք է հանձնել պետությանը՝ հատկապես այն դեպքում, եթե այն այնքան թույլ է, որքան այսօր, իսկ ազգային ռեսուրսների և կարողությունների ճնշող մեծամասնությունը պետությունից դուրս է:

Հայ ազգի ռեսուրսները չպետք է վատնվեն միայն այն պատճառով, որ դրանք միշտ չէ, որ գնահատվում են Հայաստանի Հանրապետության կողմից։ Սփյուռքն օրինական շահագրգիռ կողմ է թե՛ հայկական պետության կայացման, թե՛ լայն ազգային շահերի հետապնդման հարցում։ Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին։

Քանի դեռ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի, Իսրայելի և Ռուսաստանի նման հզոր ուժերի աջակցությունը, տեսանելի ապագայում ոչ մի հայկական պետություն չի կարողանա միայնակ պաշտպանվել: Պետությունը հնարավոր է պաշտպանել միայն համախմբելով ամբողջ հայ ազգի ռեսուրսները։ Խոչընդոտը շարունակում է լինել պետության և ազգի միջև ձևական տարանջատումը, որը Հայաստանի պարագայում կործանարար է։

Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը