Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի պատգամավորները նոր խորհրդարանի նախագահ են ընտրել Մոհամմադ Բաքեր Քալիբաֆին։
Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ խորհրդարանի բաց նիստին ներկա 287 օրենսդիրներից 198-ը քվեարկել է Քալիբաֆի օգտին, 60-ը՝ Մոջթաբա Զոննուրի օգտին, իսկ 5-ը՝ նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի թեկնածությանը:
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը խորհրդարանի ղեկը ստանձնել էր 2020 թվականի մայիսից։