Նորվեգիայում ուժի մեջ է մտել երկիր Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի արգելքը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 29-ին ուժի մեջ է մտել ռուսաստանցի զբոսաշրջիկների Նորվեգիա մուտքի արգելքը։ Բացի այդ, նրանց համար արգելված են տարանցիկ ճանապարհորդությունները Նորվեգիայի տարածքով դեպի մյուս եվրոպական երկրներ։ Օսլոն միջոցառման մասին հայտարարել է անցյալ շաբաթ:
Ըստ Նորվեգիայի իշխանությունների՝ արգելքը չի տարածվում ուսանողական կամ աշխատանքային վիզա ունեցող ռուսաստանցիների, սահմանամերձ բնակության վկայական, Շենգենյան գոտու երկրներում բնակության թույլտվություն ունեցողների, ինչպես նաև նրանց վրա, ովքեր Նորվեգիա են մեկնում հարազատներին տեսակցելու համար։
Միաժամանակ, երկիր մուտք գործելու արգելքը կվերաբերի այն ռուսաստանցիներին, որոնք ունեն տուրիստական մուլտիվիզաներ, որ ստացել են ինչպես Նորվեգիայի, այնպես էլ Շենգենյան գոտու երկրներից։