Դրական ներդրում է հարաբերությունների կարգավորման հարցում․ Բայրամովը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Տավուշի չորս գյուղերի մասին՝ նշելով, թե գյուղերի հանձնումը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին վերջինս ասել է Պակիստանի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Նա ասել է, որ այսօրվա հանդիպմանը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։ Նրա խոսքով, Պակիստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է նաև Տավուշի չորս գյուղերի հատվածում վերականգնողական աշխատանքների մասին. «Ես նշել եմ, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին»,-ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածի սահմանազատումը և վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։