Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում արտակարգ շոգը դարձել է մեկ օրում առնվազն 20 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հաղորդել է India TV Hindi պարբերականը։
Անցած օրն ամենաշատ թվով՝ 10 զոհ է գրանցվել արևելյան Օդիշայի նահանգում։ Բժիշկների խոսքով՝ նրանցից ութը մահացել է մինչ հիվանդանոց հասնելը:
Տապի պատճառով զոհեր են եղել նաև Ջարխանդի և Ռաջաստանի նահանգներում։
Անոմալ շոգը, որը որոշ շրջաններում գերազանցում է ըստ Ցելսիուսի 50 աստիճանը, Հնդկաստանի որոշ նահանգներում պահպանվում է մի քանի օր անընդմեջ: Ինչպես կարծում են տեղի օդերևութաբանները, 2024 թվականի մայիսը դարձել է ամենաշոգ ամիսներից մեկը դիտարկումների պատմության մեջ, իսկ մայրաքաղաք Նյու Դելիում՝ ամենաշոգը վերջին 11 տարվա ընթացքում: