ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում
ՀասարակությունՀայաստանի ամենախոշոր հարկատուն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում։
Անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։
Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում սուբվենցիոն, սոցիալական աջակցության ծրագրերի, առողջապահական ներդրումների ոլորտներում։
Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։
Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն:
Խոշոր հարկատուն բազմաթիվ սոցիալական ծրագրեր ունի ոչ միայն աշխատակիցների, այլ նաև համայնքների երեխաների համար։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ԶՊՄԿ տարբեր արտադրամասեր էին այցելել աշխատակիցների երեխաները, ընկերության նախակրթարանի սաները: Խանդավառված հետաքրքրությամբ երեխաներն ուսումնասիրում էին իրենց անծանոթ միջավայրը, մեծերի աշխարհը` փոքրերի աչքերով: Վաղվա քիմիկոսը, ինժեներն ու մեխանիկը, խոհարարն ու վարորդը, լեռնագործը ծանոթացել են իրենց վաղվա աշխատավայրի պայմաններին։
Սոնա Մանուկյան