Ղազախստանը պատրաստվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2024» և «Ժայռ» զորավարժություններին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահության ընթացքում կազմակերպության գլխավոր առաջնահերթությունների թվում նշել է հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների պատրաստվածության բարձր աստիճանի անհրաժեշտությունը:
«Որպես կազմակերպության նախագահ՝ առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի կառավարման մարմինների, ուժերի ու միջոցների կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների` ժամանակին իրականացմանը։ Ակտիվորեն նախապատրաստվում ենք այս տարվա աշնանը Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2024» և «Ժայռ-2024» զորավարժությունների անցկացմանը», – հայտարարել է Տոկաևը։
Հաջորդ կետով նա նախանշել է արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը:
ՀԱՊԿ-ում նախագահության շրջանակներում Ղազախստանը տրամադրված է ամրապնդել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց գործունեությունն ուղղված է անվտանգության ապահովմանը: