Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է. Տիգրան Ավինյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր,
Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է:
Դեռ նախորդ տարի այս օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված առաջին բալետային փառատոնի հիմքում մայրաքաղաքը դասական բալետային արվեստին հաղորդակից դարձնելն էր:
Այսօր երեկոյան բեմում կլինեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ: