Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիտվայի Կլայպեդա նավահանգստում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի խոշորագույն Baltops 24 զորավարժությունները, հայտնում է Լեհաստանի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«Այս տարի մասնակցում է տարբեր դասերի և տիպերի ավելի քան 50 նավ, 45 ուղղաթիռ և ինքնաթիռ, ինչպես նաև 9 հազար զինվոր»,- նշել են գերատեսչությունում։
Զորավարժությունների սցենարը ներառում է պայմանական երկրների միջև հակամարտության հետ կապված գործողություններ, զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն:
Զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի 20 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, ԱՄՆ-ն և Գերմանիան։
Հունվարին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները սպառնալիք են Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան համապատասխան միջոցներ է ձեռնարկում դրան հակազդելու համար։ Մամուլի քարտուղարը նշել է, որ դաշինքը տասնամյակներ շարունակ իր ռազմական ենթակառուցվածքը մոտեցնում է դեպի ռուսական սահմաններ։