Լրահոս
Կարևոր


Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մենք տեղեկություններ ենք ստացել, որ վանաձորյան դպրոցներից մեկում ծագած թնջուկը որևէ կերպ լուծում չի ստանում: Պետական գերատեսչությունների պատասխանները չեն բավարարում դպրոցականի ծնողներին: Ընդ որում, կային կասկածներ, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստով պատմության հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք դիմեցինք աշակերտի հորը՝ Վահե Դոխոյանին, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Նախորդ ամառ մեկնել էինք Շվեյցարիա մեր բարեկամների մոտ: Մեկ անգամ սրտի վիրահատության եմ ենթարկվել Հայաստանում, և այնտեղ ինձ մոտ առողջական խնդիր առաջացավ: Շտապօգնությունն ինձ տեղափոխեց հիվանդանոց, ստիպված էի բուժման կուրս անցնել: Բժշկի տված թղթի հիման վրա ինձ երեք ամիս արգելվում էր ինքնաթիռ նստել: Կինս չցանկացավ ինձ մենակ թողնել: Կապվեցինք Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրենի հետ, որտեղ տղաս սովորում էր, ներկայացրեցինք խնդիրը, ասացինք, որ ուշ ենք վերադառնալու Հայաստան, առաջարկեցինք տղայիս հանել դպրոցից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո վերականգնել: Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ եթե մինչև դեկտեմբերի 15-ը վերադառնանք, ապա, գործող կարգի համաձայն, եթե տեղեկանք բերենք, որ տղաս այնտեղ դպրոց է հաճախել, նրա բացակաները կհամարվեն հարգելի, քննություններ կնշանակվեն, կստուգվեն գիտելիքները, նա կփոխադրվի հաջորդ դասարան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոխոյանը:

Ծնողներն այդպես էլ վարվում են, տղան սկսում է դպրոց հաճախել Շվեյցարիայում, իսկ վերադառնալուց հետո դպրոց են ներկայացնում համապատասխան տեղեկանքը, բժշկական փաստաթղթերը, որ հայրիկը ֆիզիկապես ի վիճակի չի եղել մեկնել Հայաստան:

«Որոշ ժամանակ հետո դպրոցի տնօրենն ասաց՝ այդ կարգը սխալ էի նայել, ու պարզվում է, որ երեխային պետք է դպրոցից հանած լինեիք, որ հետո կարողանայի նրան վերականգնել որպես դրսից եկած: Այդ ժամանակ որոշեցինք տղայիս տանել Ռուսաստան ուսումը շարունակելու, գնացինք, վերադարձանք, նույն դպրոցում նրան չկարողացանք վերականգնել, տեղափոխեցինք այլ՝ Վանաձորի թիվ 6 դպրոց: Տղայիս առաջադիմության հետ կապված տնօրենն իր հիացմունքն է հայտնել, նա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է: Ինքնուս տիրապետում է չորս լեզվի: Դիմեցի տնօրենին՝ խնդրելով դիմել նախարարին, որպեսզի նա թույլատրի՝ տղաս քննություններ հանձնի, ստուգեն նրա գիտելիքները, և փոխադրվի հաջորդ դասարան: Տնօրենը դիմեց, նախարարությունը մերժեց, պաշտոնական գրություն էր ուղարկել մարզպետարան՝ «ուսումնասիրեք խնդիրը, առաջնորդվեք գործող իրավակարգավորումներով»:Մարզպետարանն էլ ուղղակի մերժեց՝ 200 ժամ բացակա ունեցող աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ծնողները մի քանի անգամ դիմել են ԿԳՄՍ նախարարությանն ու Լոռու մարզպետին: «Կինս անձամբ կարողացավ փոխնախարարի հետ զրուցել, բացատրել խնդիրը: Վերջինս ուղղորդել էր ևս մեկ դիմում գրել: Դիմումին նույն տեքստով պատասխանեցին: Ի վերջո, դիմումների քանակն այնքան շատ էր, որ մարզպետը հրավիրեց իր մոտ քննարկման: Քննարկմանը ներկա էինք ես ու դպրոցի տնօրենը: Մարզպետն ուզում էր փաստել, որ նման կարգ չկա, օրենքով չի թույլատրվում փոխադրել աշակերտին: Բայց թիվ 6 դպրոցի տնօրենը, որտեղ հիմա երեխաս սովորում է, ասաց, որ նման նախադեպ եղել է, երբ ծնողը դիմել է նախարարին, վերջինս գրություն է ուղարկել՝ հաշվի առնելով երեխայի շահը՝ կազմակերպել քննություններ և փոխադրել հաջորդ դասարան: Հետո պարզվեց, որ մարզում չորս նման նախադեպ է եղել: Մի դեպքի մասին էլ փաստեց մարզպետարանի կրթության բաժնի պետը, նա հիմա չի աշխատում մարզպետարանում, պատճառի մասին տեղյակ չեմ: Մարզպետը խոստացավ, որ անձամբ կխոսի նախարարի հետ, կխնդրի թույլտվություն, որպեսզի կազմակերպեն քննություններ և տղայիս փոխադրեն հաջորդ դասարան: Անցավ որոշ ժամանակ, այսօր (երեկ-խմբ.) կապվեցի իր հետ, նշեց, որ աղետի գոտու հետ կապված խառն է եղել, չի կարողացել նախարարի հետո խոսել: Նա նորից խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ կարողանա այս խնդիրը լուծել, և կարճ ժամկետում ինձ կպատասխանի»,-տեղեկացրեց Վահե Դոխոյանը:

Նա նշեց, որ երեխան իններորդ դասարանի երկրորդ կիսամյակն ամբողջությամբ հաճախել է դպրոց, հիմա սեպտեմբերից պարտուսով պետք է նույն կուրսը կրկնի: «Օրենքն ասում է, որ եթե դասարանում կան ներառական կրթություն ստացողներ, ովքեր իրավունք ունեն բացակայելու, չսովորելու, պետք է պարտադիր ավարտեն: Իսկ գերազանց սովորող երեխան, փաստորեն, պետք է կրկնի իր անցածը»,-հավելում է նա:

Հայրը նշում է՝ որդին հասակակիցների հետ վերջին զանգ է նշել և ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ չէ նորից նույն դասարանը գնալու. «Ծրագրավորման դասընթացների է մասնակցում, ինքնուրույն խաղեր է գրում, դրանք վաճառում, այս տարիքից գումար է աշխատում: Նշեմ նաև, որ սեպտեմբերից գործելու է նոր կարգ, որտեղ նշվում է, որ բացակաների կարգը հանվում է: Կարգը փոփոխության է ենթարկվելու սեպտեմբերից, արդյոք հնարավո՞ր չէ, որ նախարարը անհատական մոտեցում ցույց տա՝ ուսումնասիրելով խնդիրը»:

Սա կարող էր լինել սովորական մի պատմություն, որտեղ կողմերը տարակարծիք են: Սակայն այս պատմությունը մեկ բայց ունի: Դպրոցականի հայրիկը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է: «Զբաղվում եմ քաղաքականությամբ, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն եմ: Մեր խմբակցության երկու անդամների ձայնը որոշիչ էր, որ Վանաձորում ընտրվի քաղաքապետ: Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որպես Վանաձորի մեծամասնության քվեն ստացած անձինք՝ Մամիկոն Ասլանյանի կողքին ենք, բայց այս մարդիկ երկու տարի է՝ տարբեր օղակներով փորձում են ինձ խնդրել, համոզել, որ անցնեմ ՔՊ-ի սրտի ուզած թեկնածուի մոտ, բայց դա իրենց չհաջողվեց: Ենթադրություն ունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներ ունի, ինձ այլ բան չի մնում կարծելու: Մարզում եղել են նման նախադեպեր, բայց իմ տղայի դեպքում չեն փորձել քննություն անցկացնել, հանձնաժողով կազմել խնդիրն ուսումնասիրելու համար, մեր՝ թվով վեց դիմումներին տալիս են ստանդարտ նույն պատասխանները, ուրիշ բան չեմ կարողանում մտածել: Ծառայել եմ Հայոց բանակում, մասնակցել պատերազմին, եռամսյա զորահավաքներին, իմ 14 տարեկան տղան զինկոմիսարիատում հաշվառման է անցնում, որպեսզի դառնա զինապարտ: Իմ տղային, որ վաղը զինվոր է դառնալու, այսօր կոտրում են ու ասում՝ է, չգայիք Եվրոպայից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ քայլերի մասին խոսելիս նշում է. «Իրավական առումով ունենք փաստարկներ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը, արտերկրում տղայիս դպրոց հաճախելը, դպրոցի տնօրենի հավաստիացումը, որ հետագայում խնդիր չի առաջանալու, դրանցով կարող ենք մտնել դատարան: Բայց նկատում ենք, որ վերջին շրջանում պետական որոշումների բողոքարկումը դատարանում ոչ մի արդյունք չի ունենում, այս պահին դա անիմաստ եմ համարում: Գործը մտնելու է փակուղի, ասելու են՝ վարվել ենք նախարարի կարգին համահունչ, ու կապ չունի, որ նախարարն իր կարգով մի քանի անգամ արտոնություններ է տվել, նախադեպեր են եղել: Հույս ունեմ, որ մի օր սա վերջանալու է: Քաղաքական հետապնդումներ եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա, գուցե կլինեն նաև հետո: Բայց երբևէ չեմ առնչվել նրան, որ քաղաքական դրդապատճառներով մարդիկ մտնեն ընտանիք ու վնասեն երեխային: Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել»,-եզրափակում է Վահե Դոխոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել է