ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը լույս հունիսի 7-ի գիշերը խոցել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ 11 անօդաչու թռչող սարք խոցվել է Ղրիմի, 8-ը՝ Ազովի ծովի, 6-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 2-ը` Բելգորոդի մարզի և 1-ը՝ Ռոստովի մարզի երկնքում։
Իսկ հունիսի 7-ի երեկոյան, ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, ուկրաինական ուժերի հարձակմանն է ենթարկվել մարզի 2 բնակավայր, կա տուժած։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հաղորդում են, որ գիշերային լայնածավալ հարվածը հետ մղելու ընթացքում խոցվել են ռուսական ուժերի կողմից արձակված 53 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից 48-ը և բոլոր 5 թևավոր հրթիռները։
Ըստ ուկրաինական կողմի՝ գիշերը ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների գրոհները Օդեսայի մարզում, Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինովի շրջանում և երկրի այլ վայրերում։
Հարվածի հետևանքների մասին դեռ շատ քիչ տեղեկություններ կան. միայն Կիևի մարզի վարչակազմի ղեկավարն է հայտնել, որ հրդեհ է բռնկվել մարզի արդյունաբերական օբյեկտներից մեկում։