Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին․ Եգիպտոսի նախագահ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես մեկ անգամ ևս պարոն Իլհամ Ալիևին ասացի Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերի կարևորության և այդ ջանքերին մեր աջակցության մասին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել ասուլիս, որի ընթացքում Եգիպտոսի նախագահն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է Գազային եգիպտական օգնության մեծացման հարցը և 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը։
«Ես աջակցություն եմ հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ասել է Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: