ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները
Հասարակություն![ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները](/timthumb.php?src=disc/14-06-24/d1b6b19990e9116746f55d91f2d8a046.jpg&w=780)
Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Նշենք նաև, որ արյունատվության ակցիաներից մեկն անցկացվել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Առաջիկայում ծրագրվում են նմանատիպ ակցիաներ ևս։
Համարվում է, որ արյան մեկ դոնորը կարող է փրկել երեք հիվանդի կյանք։