«Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է «ոչ մի զենք» չվաճառել Ռուսաստանին։ Այս մասին Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսում։
«Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի, նա խոսք է տվել», - հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Չինաստանը զենք է փոխանցում Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտության համար։