Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ Լեհաստանի ուժայինները սահմանին փախստականների վրա են կրակում ռետինե փամփուշտներով։ Այս մասին կոմիտեն գրել է իր Telegram ալիքում։
«Բուֆերային գոտու սահմանումից հետո Լեհաստանի ուժայիններն սկսել են ռետինե փամփուշտներով կրակել փախստականների վրա», - հաղորդում է կոմիտեն։
Լեհաստանում ուժի մեջ է մտել կարգադրությունը, որը սահմանում է Բելառուսի հետ սահմանին գտնվելու ժամանակավոր արգելք։ Այն ընդգրկում է սահմանի երկայնքով ավելի քան 60 կիլոմետր տարածք։ Սահմանամերձ տարածքում գտնվելու արգելքը կգործի 90 օր՝ երկարաձգման հնարավորությամբ։
«Հունիսի 13-ի ցերեկը լեհ զինծառայողները դաժանորեն ծեծի են ենթարկել սիրիացի երեք փախստականի և նրանց տարել լեհ-բելառուսական սահման, որտեղ այժմ գործում է, այսպես կոչված, բուֆերային գոտի», - գրված է սահմանապահների հաղորդագրությունում:
Բելառուսի սահմանային կոմիտեն նշում է, որ օտարերկրացիների խոսքով՝ լեհ ուժայիններն իրենց հետապնդել են շներով, արցունքաբեր գազ օգտագործել և էլեկտրաշոկեր կիրառել:
Բելառուս սահմանապահներն, ըստ հաղորդագրության, փախստականներին առաջին օգնություն են ցուցաբերել և բժիշկներ կանչել։
Բուֆերային գոտի ստեղծելու մասին որոշումն ընդունվել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կողմից՝ վերջերս սահմանին անօրինական միգրանտի կողմից լեհ զինվորի սպանությունից հետո։