Լրահոս
Կարևոր


«Ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունները շեշտում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և մեկ կենտրոնից կախված չլինելու կարևորությունը, ձգտում դեպի Արևմուտք, մինչդեռ նույն իշխանությունն էապես մեծացրել է մեր երկրի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ 2014 թ.-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը Հայաստանի համար հնարավորություններ և ռիսկեր ստեղծեց:

«Մինչև 2022 թ.-ը Հայաստանն էապես չէր օգտվում այդ հնարավորություններից՝ հաշվի առնելով, որ ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, տնտեսությունն է փոքր, ապրանքաշրջանառությունն էր բավականին սահմանափակ և այլն: Իրավիճակը փոխվեց 2022 թ.-ին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, և Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցները բավականին լայն հնարավորություններ ստեղծեցին հայկական կողմի համար: Մասնավորաբար, Հայաստանը հնարավորություն ունեցավ դառնալ միջնորդ երկիր Արևմուտք-Ռուսաստան առևտրաշրջանառության մասով և, այդ միջնորդությամբ պայմանավորված, մեծ օգուտներ ունեցավ:

Հայաստանը դարձել է Ռուսաստանի տնտեսության համար մատակարարող երկիր՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տեխնիկա, որոնք այս պահին չեն արտահանվում Ռուսաստան, քանի որ արևմտյան այդ կազմակերպությունները փակել են իրենց ներկայացուցչությունները և դուրս եկել ռուսական շուկայից: Հայկական ընկերությունները, որոնք զբաղվում են էլեկտրատեխնիկայի վաճառքով, այն բերում են Հայաստան և արտահանում են Ռուսաստան: Ռուսական գործոնով է պայմանավորված, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն դարձավ էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող ընկերությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է «փող բերող» երկիր: «Մասնավորաբար, այս երկու տարվա պատերազմն էապես հյուծել է Ռուսաստանի պահուստային ֆոնդերը, և ռուսական տնտեսությունը կանխիկ գումարի կարիք ունի: Կանխիկ գումարի հարցը լուծում է Հայաստանը՝ վաճառելով ռուսական ոսկին:Միայն վերջին վեց ամսվա ընթացքում հայկական կողմը մոտավորապես հինգ միլիարդ դոլարի ոսկի է վաճառել, որ ռուսական տնտեսության, պետական բյուջեի համար էական նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ արտարժութային հոսքեր չկան դեպի Ռուսաստան, և օտարերկրյա ներդրումները դուրս են գալիս Ռուսաստանից և այլն: Այս իրավիճակում Հայաստանը դարձել է միջնորդ երկիր ռուսական ոսկու և ադամանդի վաճառքի մասով: Սա նպաստել է, որ Հայաստանի տնտեսությունն առևտրաշրջանառության էական աճ ունենա: Ոսկու արտահանումը կամ վերաարտահանումը հաճախ փաստաթղթավորվում է ոսկերչության անվան տակ, սրա հաշվին ունենք ոսկերչության արտադրության ծավալների մոտավորապես 23- 25 տոկոս աճ: Անշուշտ, այդքան արտադրական հզորություններ չունենք, սրանք հիմնականում ոսկու ձուլակտորներ են, որոնք արտահանվում են Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Չինաստան և այլուր ոսկերչական զարդերի անվան տակ: Այս իրավիճակում Հայաստանը շահում է, պետական բյուջե բավականին լուրջ մուտքեր են լինում: Միաժամանակ, կառավարությունը նախատեսել է ոսկու արտահանման տուրք նախատեսել՝ էլ ավելի մեծացնելով որոշակի մուտքերի աճը: Ոսկու վերաարտահանումից պետական բյուջե մուտքերը բավականին փոքր են, որովհետև ներկրվում և արտահանվում են»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ տնտեսության թիվն աճում է, «ուռում», բայց դրանից եկող եկամուտները շատ ավելի փոքր են: «Դրա վառ ապացույցը մեր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Օրինակ՝ առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի տնտեսությունն արձանագրել է մոտավորապես 13 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ հարկային մուտքերը նախատեսվածից մոտ ութ տոկոս ավելի քիչ են: Մի կողմից՝ ունենք տնտեսական աճ, ավելի արագ, քան նախատեսել էինք, մյուս կողմից հարկային մուտքերն ավելի քիչ են հավաքագրվում, քանի որ վերարտահանումներն այս պահի դրությամբ մեզ մեծ եկամուտներ չեն ապահովում»,-հավելում է տնտեսագետը:

Նրա խոսքով, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այս պահին բավականին մեծ է: «Արտաքին շրջանառության մոտ 60 տոկոսն այս պահին բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրան զուգահեռ նվազել է Եվրամիություն արտահանումը, ինչը պայմանավորված է դրամի գերարժևորմամբ, լոգիստիկ խնդիրներով և այլն: Այսինքն, ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից, և այդ կախվածությունը հնարավոր է նվազեցնել արևմտյան ներդրումային, առևտրային նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնց մասին դեռևս խոսվում է, բայց կոնկրետ գործնական ոչինչ չի արվում: Սրան զուգահեռ նշեմ, որ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվել է օտարերկրյա կազմակերպությունների կամ կապիտալի արտահոսք Հայաստանից: Խոսում ենք, որ Արևմուտքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ եղածների որոշ մասը հանում է կապիտալը, և դրա փոխարեն գալիս են դարձյալ ռուսական ընկերություններ:

Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ուղղությունները: Այս պահին ուզում ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց դեռևս չունենք գործնական առաջարկություններ, լուծումներ, որոնք թույլ կտան խնդիրներ լուծել: Արդեն իսկ վտանգավոր է մի երկրից 60 տոկոս կախվածությունը, սա լուրջ մտահոգություն է: Կարող ենք ասել, որ այս կախվածությունը երկկողմանի է, ռուսական կողմի համար Հայաստանը կարևոր է, քանի որ հայկական կողմն իր ոսկին է վաճառում: Հայաստանի տնտեսության համար կարևոր է, որովհետև կարողանում է գումարներ աշխատել վերարտահանման, ռուսական գումարների պտտեցման հաշվին: Օրինակ՝ մի շարք ռուսական ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր են բացել, այստեղով են իրենց գործունեությունն իրականացնում: Այս պահին երկկողմանի շահավետ է, բայց, անշուշտ, Հայաստանի պարագայում կախվածությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանի, քանի որ նրա տնտեսությունը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան մերը»:

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով, 2024 թ.-ի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվությունը կազմել է 13,2 տոկոս: Տնտեսության երկնիշ ցուցանիշը ինչպե՞ս է զգում քաղաքացին. «Այս աճը ապահովում են առևտուրը, ոսկերչությունը, խոսքը վերարտահանման մասին է, և մասամբ էլ՝ շինարարության ոլորտը: Արդեն զգալի է ֆինանսաբանկային ոլորտի աճի դանդաղումը, դրան գումարած գյուղատնտեսության ոլորտը շատ համեստ՝ մի քանի տոկոսանոց աճ ունի: Այդ աճից օգտվում են մի խումբ անձինք: Տնտեսության մեջ այդ գումարները պտտվում են, բայց պտտվում են շատ քիչ թվով մարդկանց ձեռքով: Պետական բյուջե մուտքերը ավելանում են, սա թույլ է տալիս կառավարությանը ճանապարհաշինարարական ծրագրեր իրականացնել, թոշակները վերանայել, նպաստներ սահմանել, սա բնակչության մի մասի համար, անշուշտ, դրական է: Բայց սա երկարաժամկետ տնտեսական աճի զարգացման հիմքեր չի ստեղծում:

Երբ այս գումարներն անհետանան, պետական բյուջեն հնարավոր չի լինի կատարել: Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստիպված են լինելու պարտքեր վերցնել, որ կարողանան ստանձնած պարտավորությունները կատարել: Մեր տնտեսությունն այդքան ապրանք չի արտադրում, որ կարողանան դրանից հարկեր գեներացնել և վճարեն մարդկանց թոշակները, նպաստները, աշխատավարձերը, պարգևավճարները, ճանապարհների կառուցումը, ինչը շռայլորեն արվում է վերջին տարիների ընթացքում: Ստիպված ենք լինելու դարձյալ պարտք ավելացնել, ինչը եղավ 2009-2010 թթ., երբ շինարարության ոլորտն անկում գրանցեց, այդ ընթացքում աճը հիմնականում ապահովում էր շինարարության ոլորտը, ՀՆԱ-ն նվազեց 14,4 տոկոսով, և կառավարությունը ստիպված էր մի քանի տարի պետական պարտքը ավելացնել, բյուջեի անցքերը փակել, որ կարողանար կատարել պետական ծախսերը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա Ղուկասյան