Խարկովին մոտենալու նպատակ չունենք, ՌԴ-ն սանիտարական գոտի է ստեղծում. Պուտին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը Խարկովին մոտենալու նպատակ չունի, պետությունը սանիտարական գոտի է ստեղծում Ուկրաինայի կողմից շարունակվող գնդակոծությունների պատճառով. այս մասին, Ведомости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամ կատարած պետական այցին հաջորդած մամուլի ասուլիսում:
«Դեռ վեց ամիս առաջ ես ասել եմ, որ եթե շարունակվեն մեր սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները, ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի՝ սանիտարական գոտի Ուկրաինայի տարածքում։ Ես ասել եմ, որ մենք Խարկովին մոտենալու նպատակ չունենք, սա տակտիկական ուղղություն է», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ ամեն գնով ռուսական զորքերը Խարկովից դուրս մղելու փորձերը թանկ կարժենա թշնամուն։