Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
ՀասարակությունՊորկետտա ընկերությունը հիմնադրվել է 2020թ՝ շուկայում ոչ թե քանակական, այլ որակական փոփոխությունների մտադրությամբ: Այդ իսկ պատճառով էլ արտադրության կազմակերպման հիմքում դրվել է ճշտապահությունը, խիստ վերահսկողությունը խոզի մսի արտադրության յուրաքանչյուր փուլի նկատմամբ:
«Խոզի մսի որակի ապահովումն ու պատշաճ վերահսկողությունը մեր գերակայություններից է և մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկի կարևորագույն գործոններից մեկը: Այսօր խոզաբուծարանում մոտ 900 գլուխ անասուն կա, ապահովվում ենք մսի արտադրության ողջ ցիկլը՝ ունենք ծնարան, նախաբտարան, բտարան, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա և սպանդանոց: Գործում է կարանտինային ռեժիմ, ապահովվում է առավելագույն անվտանգություն և լավագույն որակ»,-ասում է Պորկետա ընկերության համահիմնադիր Արմեն Մանուկյանը:
Ներկայում բիզնեսը ընդլայնման փուլում է. նոր ավտոմատացված հոսքագծեր, սարքավորումներ են մոնտաժվել:
«Սարքավորումներ ներկրվել են հիմնականում Եվրոպայից. լիզինգային ֆինանսավորում իրականացրել է Կոնվերս Բանկը: Տեխնիկական վերազինման արդյունքում ավտոմատացվել է գործընթացների մեծ մասը, հնարավորություն է ստեղծվել ավելացնելու անասնագլխաքանակը, ինչը շատ կարևոր է շուկայում մրցունակության ապահովման նկատառումով»,- ասում է մեր զրուցակիցը:
Տեսանյութն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: