Ես միշտ շատ ինքնաքննադատ եմ եղել. Մեսսի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ հաճախ է ինքն իրեն նախատում սխալների պատճառով։
«Ես միշտ շատ ինքնաքննադատ եմ եղել: Կարծում եմ՝ ես առաջինն եմ, որ տեսնում եմ իմ սխալը։ Ես հաճախ եմ բարկանում ինքս ինձ վրա որոշակի արարքների պատճառով։
Օրինակ, աշխարհի առաջնության եզրափակիչում ես ուզում էի ինքս ինձ սպանել, քանի որ չնայած կորցրի գնդակը մեր դարպասից հեռու, բայց դա այն պատճառով էր, որ ես ուզում էի այլ բան անել։ Ես ցանկանում էի կատարել վերջին փոխանցումը, իսկ գնդակը շատ հեռու էր, և մրցակիցը խլեց»,- ասել է Մեսսին։
Աղբյուր ArmSport.am