11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները
ՀասարակությունFastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Ս․թ․ հունիսի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։
Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը, մասնավորապես, պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին։ Արմեն Բաղդասարյանի խոսքով` նման ձևաչափի հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ձևավորում են որակյալ կրիպտո համայնք, ինչն էլ իր հերթին նպաստում է ընդհանուր Web3-ի զարգացմանը։
Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և մասնակցել պանելային քննարկմանը։
Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է։ Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին հետևելով՝ հետաքրքրված անձինք կարող են տեղեկանալ հաջորդ այդպիսի հանդիպման մանրամասներին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
![](disc/26-06-24/9115ceb02f81b1698876e68ba828bed4.jpg)
![](disc/26-06-24/fda4a17e60edd9880d86f79dd2a9caac.jpg)
![](disc/26-06-24/a45a613371e8feb1e5e65acc3b0b0e47.jpg)
![](disc/26-06-24/7c013b8593e928ab126f28312726db17.jpg)
![](disc/26-06-24/aeafb96712b07ae400f89bf29d5c1aa1.jpg)
![](disc/26-06-24/7704f0f679e1177b5ac735e909d5e21c.jpg)
![](disc/26-06-24/0ec1b8be99f5a3b3dcc383a1fdd963d7.jpg)