Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:00-ի սահմաններում Իջևան-Երևան-Սևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ Հրազդանից դեպի Չարենցավան ճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Կարապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Անտոնյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: