Վատիկանն անցնում է արևային էներգիայի
ՀասարակությունՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է արևային մարտկոցների էլեկտրաէներգիա արտադրել, որը բավարար կլինի Վատիկանն ամբողջությամբ էներգիայով ապահովելու համար։
Հռոմի Պապը հատուկ առաքելական նամակով դիմել է Վատիկանի սոցիալ-էկոլոգիական կոնգրեսին, որտեղ կոչ է արել ամբողջ մարդկությանը գիտակցել փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, կենսակերպը փոփոխելու կարևորությունը։ Հռոմի պապը հիշեցրել է, որ պետք է պատասխանատու լինել արտադրության և սպառման հարցում, ինչպես նաև կոչ է արել մարդկությանը պայքարել գլոբալ տաքացման դեմ։
Ըստ Ֆրանցիսկոս Պապի մթնոլորտն արտանետումների կրճատման անհրաժեշտությունն ուղեկցվում է վերականգնվող էներգիայի նոր աղբյուրների, հատկապես արևային էներգիայի աննախադեպ զարգացմամբ։ Նա հանձնարարել է արևային մեծ կայաններ տեղադրել տաճարների վրա, որոնք թույլ կտան ապահովել ոչ միայն Վատիկանի ռադիոկայանի էլեկտրամատակարարումը, այլև Վատիկանի ամբողջ էներգետիկ աջակցությունը։
Առաջիկայում արդեն Վատիկանը կապահովվի նոր արևային մարտկոցներով, որոնք կտեղադրվեն ոչ թե բուն Վատիկանի տարածքում, այլ Հռոմի հյուսիս արևմուտքում գտնվող թաղամասերից մեկում՝ վարձակալական հիմունքներով։
Հայաստանն արևային մարտկոցներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մանթաշյան