Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
Հասարակություն![Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ](/timthumb.php?src=disc/04-07-24/fa8ac45c9ed65dc5681f03751e6d67c4.jpg&w=780)
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը:
![](disc/04-07-24/5ec0dff45e677a36a96de4957bb3fc07.jpg)
![](disc/04-07-24/e246423f1b38fa5131b5c4dafa696169.jpg)
![](disc/04-07-24/106c892728830c45c4ab3cfc74578f39.jpg)
![](disc/04-07-24/ba9ee34cb12159bf0c7adf7207064a6d.jpg)
![](disc/04-07-24/0356a116a821b52944be0aeb195bd26d.jpg)
![](disc/04-07-24/a84c4e9a9cdb35919e38eab00e4f36b1.jpg)
![](disc/04-07-24/1b61d4b88216b9788485374cc391463e.jpg)