«Հեզբոլլահ»-ն ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժումը հուլիսի 4-ին Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազաների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու թռչող սարք, որոնք կրել են պայթուցիկներ: Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը պատասխան է Իսրայելի ավիահարվածին, որի հետևանքով սպանվել է իր ռազմական հրամանատարներից մեկը:
Սա «Հեզբոլլահ»-ի խոշորագույն հարձակումն է Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր, նշում է Ynet պորտալը։
Դրա փոխանցմամբ՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է իսրայելցի զինծառայող, Իսրայելի հյուսիսում գտնվող որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել։
Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է հարևան երկրից հարձակումները՝ ասելով, որ հրթիռների և անօդաչու սարքերի մի մասը որսացել են։ Հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հեզբոլլահի՝ Լիբանանի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին։