Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրամիությունը մնում է խորը տնտեսական համագործակցության բլոկ, մինչդեռ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, չի կարող միանալ Դաշինքին, սակայն կարող է համագործակցել, ինչն արվել է վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Պոպշոյը:
Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն միշտ առաջ է գնացել և կշարունակի ելնել Մոլդովայի չեզոքությունից՝ հարգելով այդ հանգամանքը։
Պատասխանելով անվտանգության ոլորտում Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագրի մասին հարցին՝ Պոպշոյը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է համագործակցությանը, բայց անվտանգության երաշխիքներ չի տալիս։
«Այս համագործակցությունն ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու և այլ մարտահրավերներին դիմակայելու կարողության բարձրացմանը»,- պարզաբանել է նախարարը։
Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրով։