Լրահոս
Կարևոր


Արմեն Գրիգորյան. «Կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է». մրցումների մասնակցությունը հովանավորում է ԶՊՄԿ-ն

Սպորտ

Արևելյան մարզաձևերից մարզկենտրոնում գործում է Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան): Ա.Գրիգորյանը 1990-ականների կեսերից է սկսել մարզչական գործունեությունը: Այն ժամանակ կարատեն նոր-նոր էր սկսել դուրս գալ ընդհատակից: Մինչ այդ (ավելի ստույգ՝ խորհրդային տարիներին այդ մարզաձևով բացահայտ չէին պարապում), քանզի համարվում էր վտանգավոր մարզաձև: Գործունեության ընթացքում նա մշտապես տարբեր դասընթացների մասնակցելով՝ որակավորում է ստացել, նաև մարզչական գործունեության թույլտվություն Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից:

«Պանտերա» ակումբի առաջին պարապմունքները սկսել են 30-35 սաներով, աստիճանաբար նորերը եկան, այժմ ավելի քան 100 սան է պարապում ակումբում, որոնցից վեցը՝ աղջիկ: Վերջիններիս թիմում կան մրցումների հաղթողներ՝ Նունե Հարությունյան (Հայաստանի քառակի չեմպիոն է): Ակումբի պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչև 24 տարեկան: Պարապմունքներն անց են կացվում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:

– Ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են ներկայանում ակումբ, երբ ցանկություն են հայտնում այդ մարզաձևով զբաղվելու,- առաջին հարցս այս էր՝ ուղղված մարզիչ Արմեն Գրիգորյանին:

«Ֆիզիկապես թույլ երեխաներ էլ կան: Հեռախոսները շեղում են դեռահասների ուշադրությունը մարմնակրթությունից, ֆիզիկական աշխատանք կատարելը երկրորդ պլան է մղվում: Սերունդն ահավոր ծույլ է մեծանում, ֆիզիկապես տկար են, քաշի հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ճիշտ աշխատելու դեպքում այդ ամենը կարգավորվում է: Չի կարող չկարգավորվել, որովհետև կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է, ամենակարևորը՝ կամքի ուժ, կարգապահություն, պատասխանատվություն: Այս ամենը դժվար է գերագնահատել աճող սերնդի ներդաշնակ զարգացման համար, որովհետև տղաները վաղը, մյուս օրը պիտի մեկնեն զինծառայության և պաշտպանեն մեր հայրենիքը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

«Պանտերա» ակումբի սաները պարբերաբար մասնակցում են մրցումների, մրցանակային տեղեր գրավում: Օրինակ՝ Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության մարզիկներ, կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ երկրորդ, երեք երրորդ: Ավելի ներկայացուցչական ու պատասխանատու մրցման՝ Վենետիկում միջազգային մրցաշարի են մասնակցել ակումբի չորս սան: Ճիշտ է, շուտ դուրս մնացին մրցապայքարից, բայց մրցակարգ ձեռք բերելը մի այլ կարևոր հանգամանք է:Այս համատեքստում մարզիչը նշում է, որ տարվա ընթացքում մարզիկն ութից-տասը մրցման պիտի մասնակցի՝ նորմալ կարգավիճակ ձեռք բերելու համար:

Մրցումների մասնակցությունը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ):

Արդեն նշեցինք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է՝ հաջողությամբ հաղթահարելու զինվորական կյանքի առաջին դժվարությունները: Մարզիչը նաև տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում, և ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով:

Կարատեն օլիմպիական մարզաձև դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում: Բացի այդ՝ Հայաստանը վերջերս Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այս երկու հանգամանքի շնորհիվ հանրապետությունում ավելի մեծ ուշադրություն կդարձվի մարզաձևին:

Վահրամ Օրբելյան

Վթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու